ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1334-21.04.2026-ՏՏԳՇ-011/0),  «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13341 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13342 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13343 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13344 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13345 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13346 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13347 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13348 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13349 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-133410 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-133411 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-133412 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-133413 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-133414 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-133415 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-133416 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-133417 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-133418 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-133419 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-133420 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-133421 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-133422 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Թափոնների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-133423 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0) եւ «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-133424 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1334-21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13341 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13342 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13343 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13344 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13345 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13346 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13347 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13348 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13349 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-133410 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-133411 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-133412 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-133413 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-133414 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-133415 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-133416 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-133417 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-133418 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-133419 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-133420 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-133421 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-133422 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0), «Թափոնների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-133423 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0) եւ «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-133424 -21.04.2026-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (այսուհետ` Նախագիծ) 8-րդ հոդվածի 1-ին մասի 40-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերն առաջարկում ենք փոխարինել «Կառավարության» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ», ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կիրառվում է հենց «Կառավարություն» տարբերակը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի ողջ տեքստում ցանկացած հոլովաձեւով կիրառված «Հայաստանի Հանրապետության կառավարություն» եւ «կառավարություն» բառերին: Նշենք, որ Կառավարության բառի փոխարեն երկու իրարից տարբերվող ձեւակերպումների միաժամանակյա կիրառությունը հակասում է նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, որով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»: 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին անհամապատասխանության տեսանկյունից խնդրահարույց է նաեւ Նախագծում ցանկացած հոլովաձեւով նշված «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» եւ «ոստիկանություն» բառերի միաժամանակյա կիրառությունը:

2. Նախագծի 10-րդ հոդվածում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքին հղում կատարելիս առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով, այն է. «Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «սահմանադրական օրենք» բառերը: Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենսգրքի վերնագիրը»:

3. Նախագծի 40-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանվում է, որ քաղաքապետը տալիս է համայնքի կամ համայնքի վարչական շրջանների անվանումները կամ խորհրդանիշերը որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաեւ ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն: Նշենք, որ Նախագծով չի սահմանվում Երեւանի վարչական շրջանների խորհրդանիշ ունենալու հնարավորություն, ինչը ենթադրվում է Նախագծի վերոնշյալ դրույթի ձեւակերպումից, հետեւաբար՝ առաջարկում ենք Նախագծի 40-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը խմբագրել:

4. Նախագծի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված է. «Քաղաքապետը (…) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի (այդ թվում` «Գույքահարկի մասին» եւ «Հողի հարկի մասին» օրենքներով հաշվարկված գույքահարկի եւ հողի հարկի) (…) գանձումը եւ վերահսկումը»: Այս կապակցությամբ նշենք, որ «Գույքահարկի մասին» եւ «Հողի հարկի մասին» գործող օրենքներ ներկայումս առկա չեն, բացի այդ՝ նման տեսակի հարկեր առկա չեն եւս: Այսպես՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սպառիչ թվարկվում են, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ տեսակի տեղական հարկեր են կիրառվում, դրանք են՝ անշարժ գույքի հարկը եւ փոխադրամիջոցի գույքահարկը, միաժամանակ՝ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Հայաստանի Հանրապետությունում չեն կարող սահմանվել այնպիսի հարկեր, որոնք նախատեսված չեն սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով»: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ կարող ենք փաստել, որ չգործող օրենքներին հղում կատարելու եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 6-րդ հոդվածով չնշված հարկերի տեսակների մասին կարգավորումներ սահմանելը հակասում է եւ՛ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի, եւ՛ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին, հետեւաբար առաջարկում ենք խմբագրել Նախագծի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը:

5. Նախագծի 42-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառվող «անձի (անձանց)» ձեւակերպման վերաբերյալ հարկ է նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասով նշված է. «Եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաեւ այդ բառի հոգնակիի վրա եւ ընդհակառակը», հետեւաբար առաջարկում ենք քննարկվող դրույթից «(անձանց)» ձեւակերպումը հանել:

6. Նախագծի 43-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանվում է քաղաքապետի կողմից առգրավման ենթակա առարկաների ցանկը, մինչդեռ այդ կետի «գ» ենթակետով սահմանվում է առգրավման իրականցման կարգը, առաջարկում ենք դա շտկել:

7. Նախագծի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված քաղաքապետի լիազորությունները իրականացվում են աշխատակազմի ստորաբաժանումների եւ Երեւանի հասարակական կարգի պահպանության մունիցիպալ ծառայության միջոցով»: Հատկանշական է, որ Նախագծով չի բացահայտվում, թե ինչ է իրենից ներկայացնում Երեւանի հասարակական կարգի պահպանության մունիցիպալ ծառայությունը, ինչ կարգավիճակ ունի, իրավասությունների ինչ շրջանակ, ձեւավորման ինչ ընթացակարգ եւ կազմ ունի եւ այլն: Կարծում ենք նպատակահարմար է Նախագծով սահմանել այդ ծառայության վերաբերյալ առնվազն նվազագույն կարգավորումներ:

8. Նախագծի 51-րդ հոդվածով քաղաքապետի լիազորությունները շրջակա միջավայրի պահպանության բնագավառում խմբագրման են ենթարկվել, ինչի արդյունքում նրա լիազորությունների շրջանակից Նախագծով հանվել է վերջինիս կողմից «Կլիմայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ, 28-30-րդ հոդվածների 3-րդ մասերով սահմանված պահանջների կատարումը ապահովելու իրավասությունը, մինչդեռ «Կլիմայի մասին» օրենքի նշված դրույթներում որեւէ փոփոխություն չի կատարվում Երեւանի քաղաքապետին այս պարտականություններից ազատելու ուղղությամբ: Արդյունքում առկա է անհամապատասխանություն Նախագծի եւ «Կլիմայի մասին» օրենքի միջեւ:

9. Նախագծի 61-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետում կիրառվող «ՊՄԳ» հապավումն առաջարկում ենք շարադրել ամբողական տարբերակով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է. «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»:

10. Նախագծի 74-րդ հոդվածի 1-ին մասում նշված է «ֆիզիկական եւ իրավաբանական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) (այսուհետեւ՝ Վճարող)» մինչդեռ դրանից հետո առկա է նույն իմաստն արտահայտող «Վճարող» եւ «վճարող» բառերի միաժամանակյա կիրառություն, ինչը խնդրահարույց է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջի տեսնկյունից, այն է. «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ նույն իմաստն արտահայտող եւ համապատասխանաբար Նախագծի 74-րդ հոդվածի 1-ին մասով եւ 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված «Պարտավորություն» եւ «Միասնական հաշիվ» կրճատ տարբերակներին:

11. Նախագծի 82-րդ հոդվածի 10-րդ մասում «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքին հղում կատարելիս առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:

12. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, որի համաձայն. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծերի փաթեթում առկա բոլոր այն եզրափակիչ մաս կամ անցումային դրույթներ սահմանող  հոդվածներին, որոնք ունեն վերնագրեր:

13. «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումն առաջարկում ենք հանել հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Օրենք» կրճատ տարբերակն այդ նախագծում այլեւս չի կիրառվում: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջից:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծերի փաթեթի մի շարք այլ նախագծերին, որտեղ առկա է այս խնդիրը եւս:

14. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացվող 7.7-րդ հոդվածի 4-րդ մասում «Կենտրոնական գանձապետարան» բառերն առաջարկում ենք շարադրել փոքրատառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ օրենքում այդ բառերը կիրառվում են փոքրատառերով: Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից:

15. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի համարակալումն առաջարկում ենք շտկել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ հոդվածը բաժանվում է «ա», «բ» եւ «գ» ենթակետերի, այնուհետեւ՝ 3-րդ եւ 4-րդ կետերի: Անհրաժեշտ է բացառել վերոնշյալ նախագծի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածով սահմանված համարակալման վերաբերյալ դրույթների միջեւ հակասությունները: 

16. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 25-րդ հոդվածի 2-րդ կետում առաջարկում ենք հստակեցնել, թե դրանում առաջարկվող փոփոխությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 310-րդ հոդվածում կոնկրետ որտեղ է կատարվում: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի պահանջներից:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագծին:

 Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծերի փաթեթի ծավալի, դրա առանձնակի բարդության, ինչպես նաեւ աշխատանքային խիստ ծանրաբեռնվածության գործոնները հաշվի առնելով, չի բացառվում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների որոշակիությունը, դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի, «Կլիմայի մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

12.05.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

12.05.2026թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ամբողջությամբ վերաշադրել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը (այսուհետ նաեւ՝ Օրենք), որն ընդունվել է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին, եւ որով սահմանվել են (կարգավորվել են) Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման առանձնահատկությունները: Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված է, որ Երեւանում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են նույն օրենքով եւ այլ օրենքներով: Երեւանում տեղական ինքնակառավարման հետ կապված  նույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այնքանով, որքանով դրանք չեն հակասում նույն օրենքին: 

Ընդունման պահից մինչ այսօր Օրենքում կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք, սակայն, ըստ Նախագծերի փաթեթի հեղինակի, ամբողջապես չեն ապահովում Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման արդյունավետ իրականացումը:

 Հաշվի առնելով Օրենքում նախատեսվող փոփոխությունների ծավալը եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ Նախագծերի փաթեթով առաջարկվում է Օրենքն ամբողջությամբ շարադրել նոր խմբագրությամբ, որի արդյունքում Օրենքում գործող կարգավորումները կհամապատասխանեցվեն գործող օրենսդրությամբ սահմանված կարգավորումներին, ինչպես նաեւ կնախատեսվեն նոր կարգավորումներ, այդ թվում՝ կվերանայվեն Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, որոնք ուղղված են Սահմանադրությամբ եւ միջազգային իրավական ակտերով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված խնդիրների առավել արդյունավետ լուծմանը: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները միտված են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող գործունեության ընթացքում տարբեր բնագավառներում գործնականում առաջացող խնդիրների լուծմանը:

Առաջարկվում է նաեւ համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել հարակից բազմաթիվ օրենքներում՝ առաջարկվող կարգավորումների գործնական կիրառելիությունն ապահովելու նպատակով: 

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

06.05.2026թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություն կատարել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք)՝ այն շարադրելով նոր խմբագրությամբ, ինչպես նաեւ փոփոխություններ եւ լրացումներ կատարել մի շարք հարակից օրենքներում: 

Ըստ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման՝ Օրենքի ընդունման պահից մինչ օրս դրանում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք, սակայն, ամբողջապես չեն ապահովում Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման արդյունավետ իրականացումը: 

Հաշվի առնելով Օրենքում նախատեսվող փոփոխությունների ծավալը եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջները՝ Նախագծերի փաթեթով առաջարկվում է Օրենքն ամբողջությամբ շարադրել նոր խմբագրությամբ, որի արդյունքում Օրենքում գործող կարգավորումները կհամապատասխանեցվեն գործող օրենսդրությամբ սահմանված կարգավորումներին, ինչպես նաեւ կնախատեսվեն նոր կարգավորումներ, այդ թվում՝ կվերանայվեն Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, որոնք ուղղված կլինեն Սահմանադրությամբ եւ միջազգային իրավական ակտերով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված խնդիրների առավել արդյունավետ լուծմանը:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն առավելապես միտված են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող գործունեության ընթացքում տարբեր բնագավառներում գործնականում առաջացող խնդիրների լուծմանը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները.

1. ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 44-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն՝ 

«16. Քաղաքապետը կարող է արգելել հանրային միջոցառման անցկացումը, եթե դա անհրաժեշտ է՝

1) անձանց կյանքի, առողջության կամ սեփականության պաշտպանության համար.

2) հանրության համար առաջացող էական անհարմարությունները կանխելու համար.

3) շրջակա միջավայրին անմիջականորեն սպառնացող էական վտանգը կանխելու համար»:

Նախագծի 52-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն. 

Քաղաքապետը պետական կառավարման համակարգի մարմինների եւ դրանց Երեւանի տարածքային ծառայությունների հետ հարաբերություններում՝ 

«Երեւանի տարածքում ապօրինի շինարարության, ընդերքի օգտագործման, ինչպես նաեւ հողազավթումների եւ այլ իրավախախտումների կանխման եւ արգելման հետ կապված՝ կարող է դիմել ոստիկանություն եւ ոստիկանության լիազորությունների շրջանակում ստանալ աջակցություն.».

Նախագծի 70-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն.

«4.Երեւանի զարգացման ծրագրի իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ ի հայտ գալու դեպքում քաղաքապետը կարող է նախաձեռնել Երեւանի զարգացման ծրագրում փոփոխությունների կատարում»:

Նախագծի վերոնշյալ դրույթներում կիրառվում են «Քաղաքապետը կարող է արգելել», «Քաղաքապետը կարող է դիմել», «Քաղաքապետը կարող է նախաձեռնել» ձեւակերպումները, որոնք, սակայն, առանց Նախագծում հստակ չափանիշներ սահմանվելու, հայեցողական վարքագծի դրսեւորման առիթ կարող են հանդիսանալ: 

2. ««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի՝ նոր խմբագրությամբ շարադրվելիք 2-րդ մասի համաձայն բարձրացվել են ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանտեղում կայանելու համար գանձվող վճարների դրույքաչափերը, ինչը սոցիալական առումով կունենա բացասական ազդեցություն համապատասխան շրջանակի անձանց համար: 

Եզրահանգում

Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները՝ կարծում ենք, որ Նախագծերի փաթեթը վերանայման եւ որոշ լրամշակման կարիք ունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                      ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

12.05.2026թ.