ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1325-20.04.2026-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1325-20.04.2026-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել չակերտները, քանզի նրանք բացակայում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի վերնագրում: 

2. Վարչական զանցանքը հանրային վտանգավորություն ունեցող, հակաիրավական, մեղավոր արարք է, որի համար օրենքով նախատեսվում է վարչական պատասխանատվություն։ Այդ համատեքստում պետք է նշել, որ Նախագծի հիմնավորման մեջ նկարագրված՝ քրեակատարողական հիմնարկում խուզարկության կամ զննության ընթացքում արգելված առարկաների հայտնաբերումը եւս իր բնույթով համապատասխանում է վարչական զանցանքի հատկանիշներին, քանի որ խոսքը վերաբերում է քրեակատարողական հիմնարկներում սահմանված ռեժիմի եւ անվտանգության կանոնների խախտմանը, այն է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության» արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշման հավելվածի համաձայն զննումից առաջ արգելված առարկաները, իրերը եւ սննդամթերքը ինքնակամ հանձնելու  պահանջի չկատարմանը, ինչը եւս ունի հակաիրավական եւ հանրորեն վտանգավոր բնույթ եւ նույնպես կարող է դիտարկվել որպես վարչական զանցանք։ 

3. Նախագծի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսվող հղումը առաջարկում ենք հստակեցնել՝ հստակ նշելով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 310-րդ հոդվածի 3-րդ մասի որ պարբերությունում է նախաձեռնվում փոփոխությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

06.05.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող  այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

06.05.2026թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վերանայել քրեակատարողական հիմնարկներում, կալանավորվածներին եւ ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց արգելված առարկաներ հանձնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը, ինչպես նաեւ նախատեսել վարչական պատասխատվություն՝ Քրեակատարողական հիմնարկ այցելած անձի կողմից օրենքով սահմանված կարգով խուզարկությունից եւ զննումից հետո՝ Քրեակատարողական հիմնարկի ներքին եւ արտաքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետով անցնելուց հետո իր մոտ արգելված առարկա պահելու համար:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

23.04.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

Նախագծով առաջարկվում է վերանայել քրեակատարողական հիմնարկներում, կալանավորվածներին եւ ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց արգելված առարկաներ հանձնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը, ինչպես նաեւ նախատեսել վարչական պատասխատվություն՝ Քրեակատարողական հիմնարկ այցելած անձի կողմից օրենքով սահմանված կարգով խուզարկությունից եւ զննումից հետո՝ Քրեակատարողական հիմնարկի ներքին եւ արտաքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետով անցնելուց հետո իր մոտ արգելված առարկա պահելու համար:

Նախագծի ընդունմամբ կկանխարգելվեն եւ կնվազեցվեն քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաեւ ձերբակալվածներին պահելու վայրում արգելված իրերի ներթափանցման դեպքերը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

06.05.2026թ.