ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1324-20.04.2026-ՊԱ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1324-20.04.2026-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 27.04.2026թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 27.04.2026թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Ոստիկանության մասին» օրենքի 39-րդ հոդվածում նախատեսել, որ ոստիկանության ծառայողները կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից: Միաժամանակ, ՀՀ կառավարությունը լիազորվում է սահմանելու համապատասխան պետական նպատակային ծրագրերից օգտվելու կարգը եւ պայմանները: Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ ոստիկանության մասով բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու համար անհրաժեշտ կլինի բավականին մեծ բյուջետային միջոցներ, որոնք ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված չեն, ինչը կարող է ընթացիկ տարվա պետական բյուջեում համապատասխան փոփոխությունների եւ լրացումների կատարման անհրաժեշտություն առաջացնել: Մյուս կողմից՝ նշված սոցիալական երաշխիքներից օգտվելու անհրաժեշտություն զգում են բացառապես բոլոր բյուջետային աշխատողները, սակայն նշված արտոնությունը նախատեսվում է սահմանել միայն ոստիկանության ծառայողների համար, ինչն էլ որոշ խտրական վերաբերմունք է իրենից ներկայացնում: Նախագծի հիմնավորման մեջ, որպես տվյալ նախաձեռնության հիմք, բերվում է ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածը, ըստ որի՝ յուրաքանչյուր աշխատող օրենքին համապատասխան ունի առողջ, անվտանգ եւ արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա եւ շաբաթական հանգստի, ինչպես նաեւ ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք, չնայած այն հանգամանքին, որ նախ՝ ոստիկանության աշխատողների աշխատավարձերը մի շարք ոլորտների աշխատողների աշխատավարձերից էականորեն բաձր են, իսկ մյուս կողմից՝ Սահմանադրության 82-րդ հոդվածը վերաբերում է ոչ թե աշխատողների կենսապայմաններին, այլ աշխատանքային պայմաններին: Հետեւաբար, կարելի նաեւ նշել, որ Նախագծով առաջարկվող կարգավորումը լրացուցիչ հիմնավորումներ կարիք ունի: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրացուցիչ հիմնավորման կարիք ունի՝ առերեւույթ խտրական պայմաների առկայությունը բացատրելու առումով:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 22.04.2026թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացվել է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Օրենքի Նախագիծ): Մեր կողմից իրականացված սոցիալական փորձաքննության արդյունքում արձանագրենք, որ սույն Օրենքի նախագծով առաջարկվում է ոստիկանության ծառայողների՝ սոցիալական լրացուցիչ երաշխիքների տրամադրման համատեսքտում ամրագրել եւ կանոնակարգել ոստիկանության ծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերի տրամադրման շրջանակում արտոնյալ եւ մատչելի պայմաններով օգտվելու հնարավորության իրավական մեխանիզմները: Ներկայացված Օրենքի նախագիծը միտված է համապատասխան սոցիալական ապահովության լրացուցիչ երաշխիքների ամրագրմամբ ապահովել 2019 թվականի օգոստոսի 22-ի ՀՀ կառավարության N 1091-Ն Որոշմամբ սահմանված կարգավորման շրջանակում չներառված ոստիկանության ծառայողների նկատմամբ նույնատիպ սոցիալական երաշխիքների կիրառումն ու ապահովումը: Օրենքի նախագծով ներկայացված իրավակարգավորումները, մեր համոզմամբ, ընդհանուր առմամբ միտված են նպաստելու սոցիալական օրենսդրության համակարգայնացման գործընթացին՝ սոցիալական պաշտպանության լրացուցիչ երաշխիքների միասնական մոտեցումների կիրառման համատեքստում, որոնք, իրենց հերթին համահունչ են ինչպես ՀՀ օրենսդրության բաղադրիչ հանդիսացող սահմանադրաիրավական դրույթներով, այնպես էլ միջազգային իրավանորմերով ամրագրված սոցիալական ապահովության իրավունքից բխող սոցիալական երաշխիքների ինստիտուցիոնալացմանը: Հետեւաբար, Օրենքի նախագծում ամրագրելով սոցիալական ապահովության համապատասխան հիմքերը, կապահովվի համակարգային կապը նաեւ մյուս սոցիալական իրավունքների միջեւ՝ ձեւավորելով կանխատեսելի եւ կոնսոլիդացված իրավական ակտ: Այսպիսով, սույն Օրենքի նախագծով առաջարկվող իրավակարգավորմամբ հստակ կամրագրվի եւ կներդրվի սոցիալական արդարության սկզբունքների հայեցակարգի կաեւորագույն բաղադրիչի, այն է՝ սոցիալական լրացուցիչ երաշխիքների ապահովման համապատասխան ընթացակարգը: Օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Օրենքի նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ա. Քոչարյան (հեռ.՝ 011-513-235) 23.04.2026թ.
|