ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1304-03.04.2026-ԱՍ-011/0), «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13041 -03.04.2026-ԱՍ-011/0), «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13042 -03.04.2026-ԱՍ-011/0), «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13043 -03.04.2026-ԱՍ-011/0), «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13044 -03.04.2026-ԱՍ-011/0), «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13045 -03.04.2026-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13046 -03.04.2026-ԱՍ-011/0), «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13047 -03.04.2026-ԱՍ-011/0), «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13048 -03.04.2026-ԱՍ-011/0) եւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13049 -03.04.2026-ԱՍ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1304-03.04.2026-ԱՍ-011/0), «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13041 -03.04.2026-ԱՍ-011/0), «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13042 -03.04.2026-ԱՍ-011/0), «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13043 -03.04.2026-ԱՍ-011/0), «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13044 -03.04.2026-ԱՍ-011/0), «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13045 -03.04.2026-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13046 -03.04.2026-ԱՍ-011/0), «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13047 -03.04.2026-ԱՍ-011/0), «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13048 -03.04.2026-ԱՍ-011/0) եւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13049 -03.04.2026-ԱՍ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 9-րդ, «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ, «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ եւ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածների վերնագրերին: 2. Նախագծերի փաթեթեով առաջարկվում է «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» եւ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքներում ստեղծել իրավական հիմքեր՝ որոշակի կատեգորիայի անձանց որպես խնամատար ծնող ներգրավվելու ու նրանց համապատասխան վարձատրություն վճարելու համար: Մասնավորապես՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի «Անհամատեղելիության պահանջները» վերտառությամբ 31-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է. «Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն՝ առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:»: «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.1-ին մասում նախատեսվում է վերը նշված սահմանափակումներից բացառություն, որի համաձայն. «3.1. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված սահմանափակումները չեն արգելում սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված անձանց դառնալ խնամատար ծնող եւ ստանալ խնամատար ծնողի համար օրենսդրությամբ սահմանված վարձատրություն, եթե Սահմանադրությամբ կամ օրենքով նման գործունեությունն արգելված չէ:»: Հարկ ենք համարում նշել, որ հանրային ծառայողներին վերաբերող վերը նշված կարգավորումը վերաբերելի է նաեւ քաղաքացիական ծառայողներին: «Հանրային ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը եւ հանրային պաշտոնները։ Նույն հոդվածի 3-րդ մասում բացահայտված է պետական ծառայության ճյուղերը, մասնավորապես. «Պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը, ոստիկանությունում ծառայությունը, հակակոռուպցիոն կոմիտեում ծառայությունը, արտաքին հետախուզության ծառայությունում ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը, պրոբացիայի ծառայությունը, հարկադիր կատարման ծառայությունը, դատական կարգադրիչների ծառայությունը, էկոպարեկային ծառայությունը, տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայությունը:»: Հարկ է նկատել, որ Նախագծերի փաթեթով նախատեսված սահմանափակումներից բացառությունը սահմանվում է միայն քաղաքացիական ծառայողների նկատմամբ, մինչդեռ պետական ծառայության մեջ ընդգրկվող մյուս ծառայություններում շարունակում է պահպանվել վճարովի այլ աշխատանք կատարելու արգելքը, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ եւս չի բացահայտվում պետական ծառայողների նկատմամբ տարբերակված մոտեցման դրսեւորման անհրաժեշտությունը: Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով արձանագրել է, որ՝ «1) պետության պոզիտիվ սահմանադրական պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում կխախտվեն ոչ միայն հավասարության, խտրականության արգելման, այլ նաեւ իրավունքի գերակայության եւ իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքները (ՍԴՈ-731), 2) խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես` նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ (ՍԴՈ-1224), 3) Սահմանադրական դատարանը խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարում օբյեկտիվ հիմքով եւ իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում: Խտրականության արգելման սկզբունքը չի նշանակում, որ միեւնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է վերածվել խտրականության: Խտրականության սկզբունքի խախտում է այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից եւ իրավաչափ նպատակից (ՍԴՈ-881): Ուստի պետական ծառայողներից միայն քաղաքացիական ծառայողների համար իրավական հիմքի ամրագրումը՝ որպես խնամատար ծնող ներգրավվելու ու նրանց համապատասխան վարձատրություն վճարելու համար, առանց օբյեկտիվ հիմքի եւ իրավաչափ նպատակի կարող է «խոցելի» լինել խտրականության սկզբունքի տեսանկյունից: 3. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում «ենթաօրենսդրական ակտն» բառերն առաջարկում ենք փոխարինել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված հասկացությունը եւ նույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»: 4. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված է. «3. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից՝ եռամսյա ժամկետում:»: Հարկ ենք համարում նշել, որ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծից չի բխում որեւէ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունում, ուստի առաջարկում ենք վերանայել նշված անցումային դրույթը՝ անհրաժեշտության տեսանկյունից: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումները կարող են խնդրահարույց լինել խտրականության արգելքը սկզբունքի տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 16.04.2026թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 16.04.2026թ.
Նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին», «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքներից հանել պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի շեմը, ինչի արդյունքում աշխատողների աշխատանքային հարաբերությունների դադարեցումը կիրականացվի օրենքներով սահմանված ընդհանուր հիմունքներով՝ աշխատանքից ազատումը չպայմանավորելով զուտ միայն տարիքը լրանալու հանգամանքով, այլ պաշտոնը զբաղեցնող անձի մասնագիտական կարողություններով, կատարողականով եւ արդյունքահեն գործունեությամբ: Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 08.04.2026թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին», «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքներում: Նախագծերի փաթեթով նախատեսվող փոփոխություններով հեղինակն առաջարկում է աշխատողների համար ապահովել գործունեությունը շարունակելու իրավունք՝ անկախ տարիքային որոշակի շեմի հասնելու հանգամանքից, իսկ աշխատանքային հարաբերությունների դադարեցումն իրականացնել օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքերով: Այսինքն, եթե աշխատողի ունակություններն ու հմտությունները բավարարում են, ապա օրենսդրությամբ հնարավորություն կտրվի շարունակել աշխատանքը՝ բացառելով տարիքով պայմանավորված խտրական մոտեցումները: Միեւնույն ժամանակ, աշխատանքի արդյունավետության անկման պարագայում (այդ թվում՝ նաեւ տարիքով պայմանավորված), հնարավոր կլինի դադարեցնել աշխատանքային հարաբերությունները օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքերով: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 08.04.2026թ.
|