ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1285-17.03.2026-ՊԱ-011/0), «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12851 -17.03.2026-ՊԱ-011/0), «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ ՀՕ-296-Ն օրենքը մասնակի չեղյալ ճանաչելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12852 -17.03.2026-ՊԱ-011/0) եւ «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի սեպետմբերի 11-ի թիվ ՀՕ-295-Ն օրենքը մասնակի չեղյալ ճանաչելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12853 -17.03.2026-ՊԱ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1285-17.03.2026-ՊԱ-011/0), «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12851 -17.03.2026-ՊԱ-011/0), «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ ՀՕ-296-Ն օրենքը մասնակի չեղյալ ճանաչելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12852 -17.03.2026-ՊԱ-011/0) եւ «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի սեպետմբերի 11-ի թիվ ՀՕ-295-Ն օրենքը մասնակի չեղյալ ճանաչելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12853 -17.03.2026-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համարն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված կանոնը, այն է. «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»։ 2. «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ ՀՕ-296-Ն օրենքը մասնակի չեղյալ ճանաչելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք նշել օրենքի կրճատ անվանումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված դրույթը, որի համաձայն. «5. Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ իրավական ակտի գործողությունը դադարեցնող իրավական ակտի վերնագրում բերվում է միայն փոփոխվող կամ գործողությունը դադարեցվող իրավական ակտի` սույն օրենքի սահմանված կրճատ անվանումը:»։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է օրենքի կրճատ անվանման հիշատակման կանոնը, այն է. «Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»։ Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի սեպետմբերի 11-ի թիվ ՀՕ-295-Ն օրենքը մասնակի չեղյալ ճանաչելու մասին» օրենքի նախագծի վերնագրին։ 3. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին հոդվածի գործողությունը դադարեցնելու միջոցով: Իսկ նույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված է, որ նորմատիվ իրավական ակտի, բացառությամբ Սահմանադրության, գործողությունը դադարեցվում է նորմատիվ իրավական ակտը չեղյալ ճանաչվելու դեպքում: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով նախատեսված` նորմատիվ իրավական ակտերի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ կանոնները կիրառվում են նաեւ դրանց մասերի գործողությունների դադարեցման ժամանակ: Ուստի նորմատիվ իրավական ակտի հոդվածի գործողության դադարեցումը նշված հոդվածը չեղյալ ճանաչելու միջոցով նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխություն է։ Հիմք ընդունելով վերոգրյալն առաջարկում ենք «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ ՀՕ-296-Ն օրենքը մասնակի չեղյալ ճանաչելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԿԻ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերը փոխարինել «ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերով։ Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի սեպետմբերի 11-ի թիվ ՀՕ-295-Ն օրենքը մասնակի չեղյալ ճանաչելու մասին» օրենքի նախագծի վերնագրին։ 4. «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ ՀՕ-296-Ն օրենքը մասնակի չեղյալ ճանաչելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում օրենքի լրիվ անվանման հիշատակումից առաջարկում ենք հանել «թիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դրույթը, որի համաձայն. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը:»։ Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի սեպետմբերի 11-ի թիվ ՀՕ-295-Ն օրենքը մասնակի չեղյալ ճանաչելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում օրենքի լրիվ անվանման հիշատակմանը։ Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 06.04.2026թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 06.04.2026թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտը, որը պետք է իրականացվի ամեն տարի, ՀՀ ՆԳ նախարարի հրամանով սահմանված օբյեկտիվ եւ չափելի ցուցիչների հիման վրա: Դա թույլ կտա առավել կարճաժամկետ տիրույթում գնահատել ոստիկանության ծառայողների աշխատանքի որակն ու արդյունավետությունը, ժամանակին արձագանքել առկա խնդիրներին՝ միեւնույն ժամանակ խթանելով ոստիկանության ծառայողների գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների շարունակական եւ պարբերական լավարկումը՝ հիմնված կատարողականի գնահատման արդյունքներով վեր հանված թիրախային կարիքների վրա: Միեւնույն ժամանակ, ոստիկանության ծառայողի ատեստավորումը փոխկապակցված կլինի ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատման համակարգի հետ, ինչը ծառայողին մշտապես կպահի մրցունակ վիճակում: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 18.03.2026թ.
ՀՀ Կառավարության կողմից ներկայացվել է ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ ՀՕ-296-Ն օրենքը մասնակի չեղյալ ճանաչելու մասին» եւ ««Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ ՀՕ-295-Ն օրենքը մասնակի չեղյալ ճանաչելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտ, որը պետք է իրականացվի յուրաքանչյուր տարի՝ ոստիկանության ծառայողի ատեստավորումը փոխկապակցելով ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատման համակարգի հետ եւ վերջինիս մշտապես պահելով մրցունակ վիճակում: Այսպիսով, ներկայացված Նախագծերի փաթեթը միտված է ապահովելու ոստիկանության ծառայողների գործունեության արդյունավետությունը եւ որակի գնահատման առավել օբյեկտիվ ու գործուն համակարգի ներդնումը, որը կնպաստի ինչպես ոստիկանության ծառայողների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ՝ հնարավորություն կստեղծվի ոստիկանության ծառայողների կրթական կարիքների եւ վերապատրաստման կրթական ծրագրերի միջոցով ոստիկանության ծառայողների գիտելիքների, հմտությունների ու կարողությունների շարունակական զարգացման իրականացման ապահովման համար: Բացի այդ, Նախագծերի փաթեթով առաջարկվում է ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-296-Ն օրենքի եւ ««Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-295-Ն օրենքի 1-ին հոդվածների գործողությունը դադարեցնել մինչեւ դրանց ուժի մեջ մտնելը, այն է՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ը: Մեր կողմից իրականացված համապատասխան ուսումնասիրությունների եւ մասնագիտական փորձաքննության արդյունքում արձանագրենք, որ Նախագծերի փաթեթում ներառված ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Օրենքի նախագիծ) 5-րդ հոդվածով առաջարկվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքը լրացնել «Ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատումը» վերտառությամբ նոր «14?2»-րդ հոդվածով, սահմանելով ոստիկանության ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված գործընթացներից բխող ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատման որոշակի մեխանիզմներ եւ ընթացակարգեր՝ այդ թվում միեւնույն հոդվածի 6-րդ մասով հստակ ամրագրելով ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատման համակարգի ներդրմամբ պայմանավորված լիազոր մարմնի կողմից ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատման կարգի՝ լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանելու ընթացակարգ: Մինչդեռ, այստեղ անհրաժեշտ ենք համարում շեշտադրել, այն կաեւորագույն հանգամանքը, որ Օրենքի նախագծով ներկայացված օրենսդրական կանոնակարգումների շրջանակներում ոստիկանության ծառայողի արդեն իսկ առկա արդյունավետության գնահատման ցուցիչների, արդյունքների շեմերի, ինչպես նաեւ արդյունքների հետեւանքների կիրառման համապատասխան իրավակարգավորումները, ելնելով ոստիկանությունում ծառայության առանձնահատկություններից, պետք է բովանդակեն նաեւ այնպիսի իրավական գործիքակազմ եւ/կամ մեխանիզմներ, որոնք բխում են ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված սոցիալական պետության սկզբունքի հայեցակարգից, որտեղ, մասնավորապես, սոցիալական պետության հայեցակարգի կենսագործման երաշխիք է հանդիսանում դրա պատշաճ իրավական կարգավորումը: Հետեւաբար, հիմք ընդունելով վերոգրյալը, Նախագծերի փաթեթը կդիտարկվի որպես սոցիալապես ավելի արդար գնահատման համակարգի ներդրում մեր կողմից առաջարկվող ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատման արդիականացման իրավական գործիքակազմերի առկայության պարագայում, որոնք հետեւյալն են՝ ա) սոցիալական գնահատման բաղադրիչի կիրառում, բ) հանրային վստահության գնահատման ձեւաչափի ամրագրում հետադարձ կապի հաստատման միջոցով գնահատման կիրառմամբ (տվյալ համայնքի կարիքներից ելնելով՝ համայնքի սոցիալական կարիքներին արձագանքելու ունակություն, հանրության ապահովության զգացողություն), գ) սոցիալական կարեւորության ոչ չափելի աշխատանքի գնահատման ընթացակարգի ապահովում (ոչ չափելի աշխատանքներ են համարվում՝ կանխարգելիչ միջոցառումները, ծառայողի բարեկեցությունը եւ այլն): Ի լրումն հավելենք, որ քանակական առումով չափելի աշխատանքներ են հանդիսանում տուգանքների ձեւակերպումներն ու կիրառումը, ձերբակալությունների քանակը եւ այլն: Եզրահանգում
Հաշվի առնելով վերոհիշյալ առաջարկությունը՝ Նախագծերի փաթեթը հնարավոր է որոշ լրամշակման կարիք ունենա:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ա. Քոչարյան (հեռ.՝ 011-513-235) 26.03.2026թ.
|