ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1283-16.03.2026-ՏՏԳՇ-011/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-12831 -16.03.2026-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1283-16.03.2026-ՏՏԳՇ-011/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-12831 -16.03.2026-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Գ.Մուրադյան (հեռ.` 011-513-248) Մ. Սարգսյան (հեռ.` 011-513-248) 24.03.2026թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Գ.Մուրադյան (հեռ.` 011-513-248) Մ. Սարգսյան (հեռ.` 011-513-248) 24.03.2026թ.
Նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է ձեւավորվել հետեւյալ համայնքային փնջերը. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան, որում ներառվել են ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ եւ Լոռի Բերդ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 20 բնակավայրերով, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, որում ներառվել են ներկայիս Գորիս, Տաթեւ եւ Տեղ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 28 բնակավայրերով, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, որում ներառվել են ներկայիս Եղեգնաձոր, Արենի եւ Եղեգիս համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 32 բնակավայրերով: Փաթեթով առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 9 համայնք, 80 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է թվով 3 համայնք: Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 26.03.2026թ.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), համապատասխան լրացումներ կատարելով նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում: Նախագծերի փաթեթով նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 3 ծրագիր: Առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 9 համայնք, 80 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է թվով 3 համայնք: Նախագծերի փաթեթով նախատեսվում է նաեւ սահմանել միավորվող համայնքներում համայնքի ավագանու ընտրություններ նշանակելու, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու եւ միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձման ժամկետները: Սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ համայնքների միավորման արդյունքում հնարավոր է հաստիքների կրճատում տեղի ունենա, ինչը կարող է բերել աշխատողների սոցիալական վիճակի վատթարացման, ինչպես նաեւ կարող է առաջանալ համայնքային որոշ ծառայություններից օգտվելու դժվարություններ՝ կապված տեղական ինքնակառավարման մարմինների ու համայնքային հիմնարկների մշտական գործունեության վայրի եւ համայնքի մյուս բնակավայրերի միջեւ եղած հեռավորության հետ: Բացի այդ, խոշորացված համայնքներում որոշ բնակավայրերի հեռավորությունը բնակիչներին կհեռացնի խոշորացված համայնքի կենտրոնից, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ նրանց մասնակցային իրավունքի արդյունավետ իրացմանը: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ Օրենքի 5.2-րդ հոդվածը, կարծում ենք անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել հնարավոր բացասական հետեւանքները մեղմելու նպատակով (գործազրկության հարցը որոշակիորեն կարգավորելու համար նախապես քայլեր ձեռնարկել համայնքային ծառայողների զբաղվածության ապահովման, գյուղական բնակավայրերը միմյանց եւ խոշորացված համայնքի կենտրոնի հետ կապող կանոնավոր երթուղիների, ինչպես նաեւ բնակչության շահերի եւ իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների ներդրման ուղղությամբ): Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի, սակայն համայնքների միավորման գործընթացը սահուն իրականացնելու համար անհրաժեշտ է համապատասխան համայնքների բնակչությանը իրազեկել ակնկալվող արդյունքների, հնարավոր խնդիրների եւ դրանց լուծումների վերաբերյալ:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 26.03.2026թ.
|