ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1276-04.03.2026-ՖՎ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1276-04.03.2026-ՖՎ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Մ. Սարգսյան (հեռ.՝ 011-513-248) 12.03.2026թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Մ. Սարգսյան (հեռ.՝ 011-513-248) 12.03.2026թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (այսուհետ՝ Բանկ) միջեւ «Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 39.000.000 եվրոյի չափով վարկային միջոցներ՝ «Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» ծրագրի իրականացման համար: Ծրագրի նպատակն է Բանկի կողմից վարկային միջոցների ներգրավմամբ՝ օժանդակել Հայաստանի Հանրապետությանը Երեւանի մերձակայքում մաքսային եւ լոգիստիկ կենտրոն կառուցելու եւ համապատասխան սարքավորումներ տրամադրելու գործում, ինչպես նաեւ ծրագրի իրականացման նպատակով մատուցել խորհրդատվական ծառայություններ: Համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգը սահմանված է դրա 6-րդ՝ «Ուժի մեջ մտնելը» հոդվածով, ըստ որի Ստանդարտ պայմանների 9.02 բաժնի «գ» կետի նպատակներով՝ որպես սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար լրացուցիչ պայմաններ սահմանվում է հետեւյալը. ա) սույն Համաձայնագիրը կատարվել եւ տրամադրվել է Վարկառուի անունից եւ պատշաճ կերպով թույլատրվել կամ վավերացվել է խորհրդարանական, կառավարական եւ կորպորատիվ անհրաժեշտ բոլոր գործողություններով, բ) Դրամաշնորհային համաձայնագիրը կատարվել եւ տրամադրվել է Վարկառուի անունից, եւ դրա ուժի մեջ մտնելու կամ Վարկառուի՝ դրա համաձայն առհանումներ կատարելու իրավունքի մասով բոլոր նախապայմանները, բացառությամբ միայն սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու նախապայմանի, կատարվել են, գ) Բանկը Վարկառուի անունից ստացել է համապատասխան մարմնի իրավաբանական եզրակացությունները սույն համաձայնագրի եւ Դրամաշնորհային համաձայնագրի վերաբերյալ, եւ դ) ԾԻԳ-ը ստեղծվել է Ծրագիրն իրականացնող գործակալության կողմից՝ համապատասխան ռեսուրսներով եւ որակավորում ունեցող կադրերով՝ Բանկի համար ընդունելի տեխնիկական առաջադրանքներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար առկա են ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 19.03.2026թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2025 թվականի սեպտեմբերի 19-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (այսուհետ՝ Բանկ) միջեւ «Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)` Երեւան քաղաքի մոտ մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցման եւ համապատասխան սարքավորումներ տրամադրելու հարցում Հայաստանի Հանրապետությանը օժանդակելու, ինչպես նաեւ «Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» ծրագրի իրականացման համար խորհրդատվական ծառայություններ մատուցելու նպատակով: Ըստ Համաձայնագրի՝ Բանկը համաձայնում է Համաձայնագրում սահմանված կամ նշված պայմաններով Հայաստանի Հանրապետությանը տրամադրել մինչեւ 39,000,000 (երեսունինը միլիոն) եվրոյի չափով վարկ: Վարկը բաղկացած է երկու տրանշից՝ Տրանշ 1՝ 30 միլիոն (երեսուն միլիոն) եվրոյի չափով (Տրանշ 1-ով տրամադրվող վարկ), եւ Տրանշ 2՝ 9 միլիոն (ինը միլիոն) եվրոյի չափով (Տրանշ 2-ով տրամադրվող վարկ): Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 11.03.2026թ. |