ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի ջրի եւ ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի      (փաստաթղթային կոդ` Կ-1259-11.02.2026-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի ջրի եւ ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը      (փաստաթղթային կոդ` Կ-1259-11.02.2026-ՖՎ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Մ.Սարգսյան (հեռ.՝ 011-513-248) 

16.02.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Մ.Սարգսյան (հեռ.՝ 011-513-248) 

16.02.2026թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (այսուհետ՝ Բանկ) միջեւ «Հայաստանի ջրի եւ ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որով Բանկը համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 70,400,000 եվրո՝ Առդիր 1-ում նկարագրվող ծրագրի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:

Բանկը համաձայնում է Վարկառուին տրամադրել վարկ հետեւյալ պայմաններով եւ դրույթներով.

- վարկի գումար՝ 70.4 մլն եվրո,

- ծրագրի համաֆինանսավորում Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից,

- վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող,

- վարկի տարեկան տոկոսադրույք՝ 6-ամսյա EURIBOR + լողացող սպրեդ, որը 24.11.2025թ. դրությամբ կկազմի 3.07% (2.120%+0.95%),

- պարտավորության վճար՝ տարեկան 0.25% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, հաշվարկվում է Բանկի կողմից ծրագրի ֆինանսավորման հաստատումից չորս տարի հետո՝ 13.06.2029թ.-ից, վճարվում է կիսամյակային կտրվածքով՝ տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ,

- միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով, որը պետք է վճարվի ոչ ուշ քան Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 60 օրվա ընթացքում,

- վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին եւ հուլիսի 15-ին,

- վարկի ժամկետ՝ 20 տարի, որից արտոնյալը՝ 10 տարի: Վարկի մարումները կատարվում են հավասարաչափ կիսամյակային վճարումներով, ընդ որում՝ առաջին մարումը 2035թ. հուլիսի 15-ին, իսկ վերջինը՝ 2045թ. հունվարի 15-ին,

- վարկի սպասարկման եւ մարման արժույթ՝ եվրո,

- արժութային ռիսկը մեղմելու համար վարկառուն իրավունք ունի վարկի չօգտագործված եւ/կամ օգտագործված մնացորդի արժույթը փոխարկել Բանկի կողմից հաստատված այլ հիմնական արժույթների,

- տոկոսադրույքի ռիսկը կառավարելու համար Վարկառուն հնարավորություն ունի փոխել լողացող բազիսային տոկոսադրույքը դրան համարժեք ֆիքսված տոկոսադրույքի կամ հակառակը՝ պահպանելով փոփոխական սպրեդը,

- վարկային միջոցների մասհանումների վերջնաժամկետ՝ 30.06.2031թ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                    ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

18.02.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել  2025 թվականի սեպտեմբերի 11-ին եւ սեպտեմբերի 18-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի ջրի եւ ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագիրը  (այսուհետ՝ Համաձայնագիր)` Համաձայնագրի 1-ին հավելվածով սահմանված նախագծին (այսուհետ՝ Հավելվածով սահմանված նախագիծ) աջակցելու համար ֆինանսավորում տրամադրելու նպատակով: 

Հավելվածով սահմանված նախագծի նպատակն է  ապահովել արդյունավետ եւ ֆինանանսապես կայուն ոռոգման եւ անվտանգ կառավարվող գյուղական ջրամատակարարման ծառայությունների բարելավված հասանելիություն Հայաստանի ընտրված տարածքներում:

Համաձայնագրով Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 70,400,000 (յոթանասուն միլիոն չորս հարյուր հազար) եվրո:
Վարկային միջոցների մասհանումների վերջնաժամկետը 2031 թվականի հունիսի 30-ն է:

Համաձայնագրից բխող ծրագրի իրականացումը համապատասխանում է շրջակա միջավայրի, մասնավորապես՝ ջրային ռեսուրսների կառավարման հարցերում առկա միջազգային գործընթացների շրջանակում Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը եւ ստանձնած միջազգային պարտավորություններին:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                    ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

23.02.2026թ.