ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1205-08.12.2025-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1205.1-08.12.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1205-08.12.2025-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1205.1-08.12.2025-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ « ( ) Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով ( ) : »: Առաջարկում ենք սույն պահանջը պահպանել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 3-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 137-րդ հոդվածում նոր լրացվող 5.1-ին մասում եւ 140-րդ հոդվածում նոր լրացվող 1.1-ին մասում: Միաժամանակ առաջարկում ենք նաեւ պահպանել դասական թվականների ճիշտ գրելաձեւը: 2. Նախագծում առաջարկում ենք պահպանել հոդվածների համարակալման ճիշտ հաջորդականությունը, քանզի 5-րդ հոդվածին հաջորդում է 8-րդը: 3. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 141-րդ հոդվածում նոր լրացվող 4-րդ մասի համաձայն՝ «Վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ միջնորդությունը դատավարության մասնակիցը կարող է ներկայացնել վերաքննիչ բողոքում կամ մինչեւ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու ժամկետի ավարտից հետո 1-ամսյա ժամկետում:»: Օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատավարության մասնակիցը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` 1) տասնհինգօրյա ժամկետում` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքով. 2) հնգօրյա ժամկետում` միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքով։»: Օրենսգրքում գործող կարգավորման եւ Նախագծով նախատեսվող փոփոխության համադրման արդյունքում կարող ենք արձանագրել՝ դատավարության մասնակիցը կարող է ներկայացնել վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ միջնորդություն վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո 15/5 օրերին հաջորդող 1 ամիս ժամկետում: Մինչդեռ Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 141-րդ հոդվածում նոր լրացվող 5-րդ մասի համաձայն՝«Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո որոշում է կայացնում վերաքննիչ բողոքը դատական նիստում կամ գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ:»: Այսինքն, ստեղծվում է մի իրավիճակ, երբ դեռեւս չի լրացել դատավարության մասնակցի դատավարական իրավունքի իրացման ժամկետը, բայց դատարանը կայացնում է որոշում՝ զրկելով այդ իրավունքի իրացման հնարավորությունից: Ելնելով վերոգրյալից՝ կարող ենք փաստել, որ Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի 141-րդ հոդվածում նոր լրացվող 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսվող ժամկետները չեն համընկնում եւ առաջարկում ենք այս դրույթները համապատասխանեցնել միմյանց՝ խուսափելով հակասություններից եւ դատավարության մասնակցի իրավունքները սահմանափակող մեկնաբանումներից: 4. Նախագծի 10-րդ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածների վերնագրերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: 5. Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված անցումային դրույթի համաձայն. «3. Սույն օրենքի 1-ին եւ 3-րդ հոդվածներով սահմանված կարգավորումները տարածվում են նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված գործերի վրա:»: Նշված անցումային դրույթը, կարծում ենք՝ կարող է խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից, քանի որ հստակ սահմանված չէ գործերի այն շրջանակը, որոնց վրա տարածվում են Նախագծով նախատեսված կարգավորումները։ Մասնավորապես, քննարկվող անցումային դրույթում կիրառված «հարուցված» եզրույթը կարող է հանգեցնել տարաբնույթ մեկնաբանությունների՝ արդյոք այն վերաբերում է հայցադիմումը վարույթ ընդունելու, թե հայցադիմումը դատարան մուտքագրելու փուլին: Հաշվի առնելով նշվածը՝ առաջարկում ենք վերանայել տվյալ ձեւակերպումը եւ այն հստակեցնել՝ իրավակիրառ պրակտիկայում հնարավոր անհամաձայնություններից խուսափելու նպատակով։ 6. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նախագծով կատարվում է միայն մեկ փոփոխություն: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված իրավադրույթից, այն է. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:»: 7. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ, որի համաձայն. «6. Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելու, վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հարցը լուծվում է նիստին ներկա դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, իսկ վճռաբեկ բողոքը վերադարձնելու հարցը լուծվում է միանձնյա՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի մեկ դատավորի կազմով: Վճռաբեկ բողոքը քննվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ:»: Հարկ ենք համարում նշել, որ սույն դրույթը չի կարգավորում վճռաբեկ բողոքը վերադարձնելու հարցի լուծումը վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում: Բացի այդ, այն անհիմն կրկնություն է առաջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր առաջին նախադասությամբ սահմանված դրույթի հետ: Ուստի առաջարկում ենք՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 6-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելիս կա՛մ նախատեսել նաեւ վճռաբեկ բողոքը վերադարձնելու հարցի լուծումը վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում եւս, կա՛մ «քաղացիական պալատի» բառերը փոխարինել «համապատասխան պալատի» բառերով: Նշված առաջարկությունների ընդունման պարագայում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող լրացման անհրաժեշտությունը կվերանա եւ կբացառվի քննարկվող նախագծում անհիմն կրկնությունը: Միաժամանակ, հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր նախադասությունը, այն է. «2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու հարցը լուծվում է միանձնյա` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի մեկ դատավորի կազմով, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի մեկ դատավորի կազմով:», իր բովանդակությամբ ավելի համապատասխան է նույն օրենսգքրի 27-րդ հոդվածում ներառված լինելուն: 8. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր առաջին նախադասության տեքստից առաջարկում ենք հանել մասի համարակալումը, քանի որ լրացվում է միայն առաջին նախադասություն: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը միմյանց, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարողներ՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարողներ՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)
Փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է Վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննիչ բողոքների քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով: Սահմանվում է, որ եթե կողմի միջնորդությամբ մինչեւ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո 1-ամսյա ժամկետում, իսկ դատարանի սեփական նախաձեռնությամբ բողոքի քննության ցանկացած փուլում դատարանը գա եզրահանգման, որ վերաքննիչ բողոքի քննության արդյունավետության նպատակով այն անհրաժեշտ է իրականացնել դատական նիստում, ապա որոշում է կայացնում վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում անցկացնելու մասին, ծանուցելով այդ մասին դատավարության մասնակիցներին: Առաջարկվում է նաեւ նախատեսել սահմանափակում առ այն, որ վարչական մարմինները չեն կարող վերաքննիչ բողոք ներկայացնել 300.000 դրամը չգերազանցող հանրային իրավական դրամական պահանջներով վիճարկման հայցի հիման վրա կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերը ակտերի դեմ: Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 17.12.2025թ.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում, համապատասխան փոփոխություններ եւ լրացում կատարելով նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում: Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացման եւ արդարադատության որակի բարձրացման անհրաժեշտությամբ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 17.12.2025թ.
|