ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1202-02.12.2025-ՊԻ-011/0), «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1202.1-02.12.2025-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1202.2-02.12.2025-ՊԻ-011/0), «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1202.3-02.12.2025-ՊԻ-011/0), «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1202.4-02.12.2025-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օօրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1202.5-02.12.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1202-02.12.2025-ՊԻ-011/0), «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1202.1-02.12.2025-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1202.2-02.12.2025-ՊԻ-011/0), «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1202.3-02.12.2025-ՊԻ-011/0), «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1202.4-02.12.2025-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1202.5-02.12.2025-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, այն է՝ «Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «սահմանադրական օրենք» բառերը: Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենսգրքի վերնագիրը:»: 2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը, քանի որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքին այլեւս հղում չի կատարվում: 3. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածի 3-րդ կետով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 26.1-ին նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ մասի համաձայն. «12. Անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը հրապարակման ենթակա չէ եւ չի տրամադրվում այլ անձանց՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում բարեվարքության վերաբերյալ եզրակացությունների եզրափակիչ մասի: Անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը ենթակա է հրապարակման օրենքով սահմանված դեպքերում:»: Հարկ ենք համարում նշել, որ սույն կարգավորման երկրորդ նախադասությունը ըստ էության կրկնում է առաջին նախադասության բովանդակությունը: Ուստի առաջարկում ենք Նախագծում բացառել անհիմն կրկնությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է. «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»: 4. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Առաջարկում ենք սույն պահանջը ապահովել «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերում՝ համապատասխանաբար կիրառելով համապատասխան օրենքներում արդեն իսկ օգտագործվող «գլխավոր դատախազ», «կառավարություն», «կառավարություն» ձեւակերպումները: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարողներ՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարողներ՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 11.12.2025թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է դատավորների, դատախազների եւ քննիչների թեկնածուների ընտրության, նշանակման եւ առաջխաղացման գործընթացներում իրականացնել այնպիսի կարգավորումներ, որոնցով հնարավոր կլինի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության վերաբերյալ եզրակացության (թե՛ դրական, թե՛ բացասական) միայն եզրափակիչ մասը դարձնել հրապարակային՝ թեկնածուին պաշտոնի նշանակելուց հետո, իսկ չնշանակված թեկնածուներինը չհրապարակել՝ հաշվի առնելով դրա հնարավոր ազդեցությունը թեկնածուի անձնական կյանքի, աշխատանքային կարիերայի եւ հեղինակության վրա: Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ սահմանել անձի իրավունքը՝ մասնակցելու իր բարեվարքության վերաբերյալ եզրակացության կազմման գործընթացին՝ առանց ԿԿՀ-ի պահանջի, ինչպես նաեւ սահմանել անձի իրավունքը՝ պահանջելու իր առարկությունները կամ դրանց մի մասը հարապարակել եզրակացության եզրափակիչ մասի հետ մեկտեղ: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 18.12.2025թ.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով նաեւ հարակից այլ օրենքներում: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ՝ խնդիրը կայանում է նրանում, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքների հրապարակային չլինելը հնարավորություն չի տալիս հանրային վերահսկողութան մեխանիզմների միջոցով ամրապնդել բարեվարքության համակարգը: Բարեվարքության ուսումնասիրության համակարգի արդյունավետությունը նվազեցնող խոչընդոտ է հանդիսանում նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության վերաբերյալ եզրակացության եզրափակիչ մասը չհրապարակելը: Նշված հարցերին անդրադարձել են միջազգային տարբեր կառույցներ, որոնք կոչ են անում ապահովել բարեվարքության վերաբերյալ եզրակացությունների կամ դրանց եզրափակիչ մասերի հրապարակայնությունը: Հաշվի առնելով միջազգային փորձը եւ անձի կոնվենցիոն ու սահմանադրական իրավունքների ապահովման անհրաժեշտությունը, Նախագծերի փաթեթի հեղինակի կողմից առաջարկվում է՝
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 11.12.2025թ.
|