ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում համագործակցության մասին» 2007 թվականի մայիսի 25-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի մայիսի 30-ի արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1179-29.10.2025-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում համագործակցության մասին» 2007 թվականի մայիսի 25-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի մայիսի 30-ի արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1179-29.10.2025-ԳՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

11.11.2025թ. 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

11.11.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2012թ. մայիսի 30-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում համագործակցության մասին» 2007 թվականի մայիսի 25-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի մայիսի 30-ի արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն): Արձանագրության մեջ հստակեցվում է ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի մասնակիցների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կազմի, Խորհրդի անդամներին փոխարինելու, ձայների բաշխվածության վերաբերյալ դրույթները, ինչպես նաեւ Խորհրդի նիստերի անցկացման հետ կապված ծախսերի կատարման կարգը: Հստակեցվել է երկրների կողմից նախագահության ժամկետի վերաբերյալ ձեւակերպումը, մասնավորապես՝ Խորհրդում նախագահությունն իրականացվում է մեկ տարվա ընթացքում, եթե այլ բան չսահմանվի Խորհրդի որոշմամբ:  Խորհրդի անդամների եւ նիստի մասնակիցների գործուղման ծախսերը կատարվում են ԱՊՀ մասնակից պետությունների պետական իշխանության գործուղող մարմինների եւ կազմակերպությունների կողմից: Արձանագրությունը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Տաջիկստանի Հանրապետության կողմից:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան

06.11.2025թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում համագործակցության մասին» 2007 թվականի մայիսի 25-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի մայիսի 30-ի արձանագրությունը՝  համագործակցության ավելի արդյունավետ կազմակերպման, կառույցի գործունեության մեխանիզմների արդիականացման եւ խորհրդի աշխատանքի թափանցիկությոան բարձրացման ու կազմակերպվածության ապահովման նպատակով:

Հիմնական փոփոխությունները եւ լրացումները վերաբերում են հետեւյալին՝

  • Համաձայնագրի իրավաբանական ձեւակերպումների ճշգրտում,
  • Խորհրդի գործառույթների հստակեցում եւ կառուցակարգի բարելավում,
  • Քարտուղարության դերի եւ լիազորությունների հստակեցում,
  • Խորհրդի նիստերի կազմակերպման եւ ֆինանսավորման կարգի սահմանում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:  
  
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                               ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝   Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

06.11.2025թ.