ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Բարձրագույն կրթության կրթական ծրագրերով եւ լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1178-29.10.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն կրթության կրթական ծրագրերով եւ լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1178-29.10.2025-ՏՀ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 07.11.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 07.11.2025թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2024 թ. սեպտեմբերի 27-ին ք. Նիժնի Նովգորոդում ստորագրված «Բարձրագույն կրթության կրթական ծրագրերով եւ լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու մասին» համաձայնագիրը: Վերջինիս նպատակներից են բարձրագույն կրթության կրթական ծրագրերով եւ լրացուցիչ մասնագիտական կրթության ծրագրերով մաքսային ծառայությունների համար կադրերի պատրաստման կազմակերպումը, շահագրգիռ կրթական կազմակերպությունների միջեւ համագործակցության զարգացման աջակցումը, այդ թվում՝ համապատասխան կրթական ծրագրերի մշակման եւ իրագործման, միջազգային ակադեմիական փոխանակումների, գիտական կադրերի պատրաստման, համատեղ կրթական եւ գիտական միջոցառումների կազմակերպման ու անցկացման հարցերով: Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է մաքսային մարմինների աշխատակիցների մասնագիտական մակարդակի բարձրացում՝ մաքսային գործի ոլորտում առաջատար փորձի ուսումնասիրմանն ուղղված միջոցառումներ կազմակերպելու միջոցով: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 10.11.2025թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2024 թվականի սեպտեմբերի 27-ին Նիժնի Նովգորոդ քաղաքում ստորագրված «Բարձրագույն կրթության կրթական ծրագրերով եւ լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների համար կադրեր պատրաստելու մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ գերատեսչական կրթական կազմակերպությունների համագործակցությունը զարգացնելու, ինչպես նաեւ բարձրագույն կրթության կրթական ծրագրերով եւ լրացուցիչ մասնագիտական ծրագրերով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների (այսուհետ՝ Կողմեր) համար կադրեր պատրաստելու բնագավառում փոխօգնություն ցուցաբերելու նպատակով: Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է մաքսային մարմինների աշխատակիցների մասնագիտական մակարդակի բարձրացում՝ մաքսային գործի ոլորտում առաջատար փորձի ուսումնասիրմանն ուղղված միջոցառումներ կազմակերպելու միջոցով: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 06.11.2025թ.
|