ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-1167-14.10.2025-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-1167-14.10.2025-ՊԱ-011/0)  (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում:

Միաժամանակ, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված լրացումներում «հաշվառված» բառերից հետո լրացնել «տրանսպորտային միջոցներով» բառերը՝ կարգավորումների հստակությունն ապահովելու նպատակով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

23.10.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

23.10.2025թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է կատարել լրացում «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, սակայն «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող եւ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող անձանց կողմից կատարված իրավախախտումների համար պատասխանատվությունը կրում է օտարերկրացի համարվող անձը, եթե նշված օրենքի 7-րդ հոդվածի 5-7-րդ մասերով սահմանված կարգով ապացուցվում է, որ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցներով արձանագրված իրավախախտումը կատարվել է «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող եւ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող անձանց կողմից:

Համաձայն հիմնավորման, Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի ծախսային մասում ակնկալվում է ավելացում, քանի որ օտարերկրյա հասցեով վարչական ակտի առաքման դեպքում Հայաստանի Հանրապետությունը ստիպված է յուրաքանչյուր վարչական ակտի փոստային առաքման համար վճարել 3750 ՀՀ դրամ եւ, որ առավել խնդրահարույց է, այդ վարչական ակտերը օտարերկրացու կողմից չկատարելու դեպքում որեւէ իրավական հետեւանք չի առաջանում, քանի որ օտարերկրացիներից հարկադիր կարգով տուգանքի գումարը հնարավոր չէ գանձել:

Նախագիծը   ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի   վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 

20.10.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք):

Նախագծով առաջարկվում է Օրենքի 7.1-ին հոդվածով նախատեսված իրավախախտումների գործերով վարույթի առանձնահատկությունները վերաբերելի դարձնել նաեւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցներով «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող եւ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող անձանց կողմից կատարված եւ Օրենքով քննության ենթակա գործերով կայացված վարչական ակտերին: 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է պետական բյուջեում եկամուտների ավելացում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը կխնայի տարեկան մոտ 90.000.000 ՀՀ դրամ:

Կարծում ենք, որ նպատակահարմար կլիներ, որպեսզի Նախագծին կից հիմնավորման մեջ անդրադարձ կատարվեր կարգավորման ենթակա ոլորտի/խնդրի վերաբերյալ միջազգային փորձին: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

հեռ. /011/ 513-235, 16-18

28.10.2025թ.