ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1164-13.10.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1164-13.10.2025-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 20.10.2025թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 20.10.2025թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Դատական դեպարտամենտի ղեկավարի եւ Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնին նշանակվելու համար բավարար լինի միայն իրավագիտության բակալավրի կամ միայն իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճանի առկայությունը: Խնդիրը կայանում է նրանում, որ պետական պաշտոններին ներկայացվող՝ կրթությանը վերաբերող օրենսդրական պահանջները սահմանում են բարձրագույն մասնագիտական կրթության, մասնավորապես՝ բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի մասնագիտական կրթության չափանիշը: Հարկ է նկատել նաեւ, որ ինքնավար պաշտոնների շարքին դասվող մի շարք պետական բարձր պաշտոնների, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի դատավորի, Վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների դատավորների պաշտոնների, ինչպես նաեւ այլ՝ գլխավոր դատախազի եւ դատախազների, քննչական մարմինների ղեկավարների, Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնների ստանձնման համար որպես կրթության չափանիշ է սահմանված՝ բարձրագույն մասնագիտական կրթությունը, այնինչ Դատական դեպարտամենտի ղեկավարի եւ առանձնացված ստորաբաժանման ղեկավարի վարչական պաշտոնի համար սահմանվել է վերը թվարկված բարձր պետական պաշտոններին ներկայացվող պահանջներից տարբերվող, անհամաչափ պահանջ, այն է՝ իրավագիտության բակալավրի որակավորման աստիճանի եւ իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճանի միաժամանակյա առկայության պահանջ: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 17.10.2025թ.
Նախագծով առաջարկվում է «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում կատարել փոփոխություններ: Նախագծով առաջարկվում է վերանայել դատական դեպարտամենտի ղեկավարի եւ դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում նշանակվող անձին ներկայացվող պահանջները: Մասնավորապես, վերը նշված պաշտոնների նշանակման համար որպես պարտադիր պահանջ, ի տարբերություն ներկայիս կարգավորումների, նախատեսվում է որպես կրթական չափանիշ սահմանել միայն իրավագիտության բակալավրի կամ իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճանի առկայությունը: Նախագիծը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 15.10.2025թ.
|