ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-1163-06.10.2025-ՏՀ-011/0), «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-1163.1-06.10.2025-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Խ-1163.2-06.10.2025-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-1163.3-06.10.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-1163-06.10.2025-ՏՀ-011/0), «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-1163.1-06.10.2025-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-1163.2-06.10.2025-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-1163.3-06.10.2025-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 2-րդ հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանարապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 53-րդ հոդվածի 6-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրվող երկրորդ նախադասության համաձայն՝ « ( ) Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ ֆիզիկական անձանց կողմից մինչեւ եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտ ստանալու համար դիմելու եւ մինչեւ նշյալ վերջնաժամկետը նույնականացման քարտ չստանալու դեպքում, եկամտային հարկը ուշ վճարելու համար Օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության առումով, եկամտային հարկի վճարման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը հետաձգվում է մինչեւ նույնականացման քարտի տպագրման օրվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:»: Սույն մասում առաջարկում ենք նախատեսել ոչ միայն եկամտային հարկը ուշ վճարելու, այլ նաեւ եկամտային հարկի տարեկան հաշվարկն (հայտարարագիրն) ուշ ներկայացնելու համար Օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության առումով Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետի հետաձգում, քանզի Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասը, որին հիշատակված մասով հղում է կատարվում, եկամտային հարկի տարեկան հաշվարկն (հայտարարագիրն) ներկայացնելու ժամկետներ է նախատեսում: 2. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետի կիրառումը տարածվում է 2024 թվականի եւ հետագա հաշվետու տարիների վրա:»: Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսվում է Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝ «Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող եւ տվյալ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող ֆիզիկական անձինք (բացառությամբ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող ֆիզիկական անձանց) յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մարտի 2-ից (մարտի 2-ը ոչ աշխատանքային օր լինելու դեպքում՝ հաջորդող աշխատանքային օրվանից) մինչեւ հուլիսի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր):»: Միեւնույն ժամանակ Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «2024 թվականի հաշվետու տարվա համար հարկային մարմնի նախալրացրած եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմինը ֆիզիկական անձանց համար հասանելի է դարձնում սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա համար՝ 2026 թվականի մարտի 2-ից: Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն հարկային մարմնի նախալրացրած եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) փոփոխել եւ Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնել 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա համար՝ մինչեւ 2026 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ:»: Սույն կարգավորումների համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ Նախագծի անցումային դրույթներով միաժամանակ 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու տարբեր ժամկետներ են նախատեսվում, ընդ որում՝ Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետը իր էությամբ սպառված է եւ կիրառելի չի կարող լինել 2024 թվականի հաշվետու տարվա համար: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասը հանել, քանզի վերջինս նախ հակասում է նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետին եւ ինքնին իր էությամբ 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու ժամկետների նկատմամբ կիրառելի չէր կարող լինել ժամկետի սպառված լինելու պատճառով: 3. Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 2-ի վերաբերյալ հարկ ենք համարում նշել նաեւ, որ այն կրկնում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-76-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունը, քանզի վերջինս նախատեսում է՝ «Ֆիզիկական անձինք 2024 եւ 2025 թվականների հաշվետու տարիների համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 4.1-ին մասով սահմանված՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) ներկայացնում են համապատասխանաբար 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ եւ 2026 թվականի մարտի 2-ից մինչեւ 2026 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ, իսկ պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարները Օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում պետական բյուջե են վճարում համապատասխանաբար մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ եւ 2026 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ։»: Ելնելով վերոգրյալից եւ արձանագրելով, որ սույն կարգավորումը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմանը, այն է՝ « Նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում չպետք է անհիմն կրկնվեն գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված նորմերը:»՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը: Միեւնույն ժամանակ ցանկանում ենք հավելել, որ, հաշվի առնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով՝ օրենքի ընդունման համար սահմանված ընթացակարգերը եւ ժամկետները, Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվող այն կարգավորումը, որով 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) ներկայացնելու ժամկետ է նախատեսվում, կարող է օրենքի նախագծի ընդունման պահին արդեն իրեն սպառած լինել՝ սահմանված ժամկետը օրենքի ընդունումից առաջ լրացած լինելու հիմքով: 4. «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի հերթական համարը առաջարկում ենք ճիշտ ձեւակերպել՝ «ՀՕ-247»-ի փոխարեն օգտագործել «ՀՕ-247-Ն» ձեւակերպումը: 5. «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք «6» թիվը հանել, քանզի այն ավելորդ է եւ չի համապատասխանում հոդվածի բովանդակությանը: 6. Նախագծի 9-րդ հոդվածի եւ «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: 7. Նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ մասում եւ «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «ենթաօրենսդրական ակտերն» արտահայտությունն փոխարինել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը» արտահայտությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը: 8. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող կարգավորման արդյունքում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը կունենա հետեւյալ բովանդակությունը՝ «Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող` հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը կատարում են տարեկան կտրվածքով՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում, իսկ անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները` տարեկան կտրվածքով՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով շահութահարկի հարկի վճարման համար սահմանված ժամկետներում, հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման համապատասխան բազաները:»: Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի կարգավորումները նախատեսելիս հաշվի առնել, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն դրոշմանիշային վճարի վճարման պարտավորություն կրողներ են հանդիսանում ոչ միայն շահութահարկի հարկման համակարգում, այլ նաեւ շրջանառության հարկի հարկման համակարգում գործող անհատ ձեռնարկատերերը: 9. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: ( )»: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 22.10.2025թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 22.10.2025թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման՝ գործող օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը եւ էականորեն պարզեցնել այն: Մասնավորապես, առաջարկվում է՝ 1) սահմանել, որ հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինը՝ իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա: Հարկային մարմինը նախալրացված հայտարարագիրը հայտարարատու համարվող ֆիզիկական անձանց համար հասանելի է դարձնում հայտարարագիրը ներկայացնելու համար օրենսդրությամբ սահմանված ժամանակահատվածում, որի ընթացքում հայտարարատու ֆիզիկական անձը հնավորություն է ունենալու փոփոխել այն եւ սահմանված կարգով եւ ժամկետում ներկայացնել հարկային մարմին: Հարկային մարմնի նախալրացրած հայտարարագիրը նշյալ ժամանակահատվածում հայտարարատու ֆիզիկական անձի կողմից փոփոխությունների չենթարկվելու դեպքում հայտարարագիրը ներկայացնելու համար Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետի օրը այն համարվելու է օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված, 2) սահմանել, որ սոցիալական ծախսը ֆիզիկական անձին փոխհատուցվում է, եթե վերջինս օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը), 3) հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների ցանկ կամ առանձին եկամտատեսակների շեմեր սահմանելու իրավասությունը վերապահել Կառավարությանը, 4) սահմանել, որ հարկային մարմինը ֆիզիկական անձանց եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն է ստանում նաեւ Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպություններից, ապահովագրական ընկերություններից, կենտրոնական դեպոզիտարիայից, 5) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով որպես ընդհանուր կարգավորում սահմանել, որ հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը կատարում են տարեկան կտրվածքով՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում, իսկ անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները՝ տարեկան կտրվածքով՝ Օրենսգրքով շահութահարկի վճարման համար սահմանված ժամկետներում, 6) ուժը կորցրած ճանաչել հայտարարագիրը չներկայացնելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված պատասխանատվությունը: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 13.10.2025թ.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում, ինչպես նաեւ հարակից այլ օրենքներում: Նախագծերի փաթեթով մասնավորապես առաջարկվում է՝ - Սահմանել, որ հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինը՝ իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա: Հարկային մարմինը նախալրացված հայտարարագիրը հայտարարատու համարվող ֆիզիկական անձանց համար հասանելի է դարձնում հայտարարագիրը ներկայացնելու համար օրենսդրությամբ սահմանված ժամանակահատվածում, որի ընթացքում հայտարարատու ֆիզիկական անձը հնարարավորություն է ունենալու փոփոխել այն եւ սահմանված կարգով եւ ժամկետում ներկայացնել հարկային մարմին. - Հարկային մարմնի նախալրացրած հայտարարագիրը նշված ժամանակահատվածում հայտարարատու ֆիզիկական անձի կողմից փոփոխությունների չենթարկվելու դեպքում հայտարարագիրը ներկայացնելու համար Հարկային օրենսգրքով սահմանված վերջնաժամկետի օրը այն համարվելու է օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված. - Սահմանել, որ սոցիալական ծախսը ֆիզիկական անձին փոխհատուցվում է, եթե վերջինս օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը). - Հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների ցանկ կամ առանձին եկամտատեսակների շեմեր սահմանելու իրավասությունը վերապահել Կառավարությանը. - Սահմանել, որ հարկային մարմինը ֆիզիկական անձանց եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն է ստանում նաեւ Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպություններից, ապահովագրական ընկերություններից, կենտրոնական դեպոզիտարիայից. - ՈՒժը կորցրած ճանաչել հայտարարագիրը չներկայացնելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվությունը: Ակնկալվում է, որ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում էականորեն կպարզեցվի եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագիր) ներկայացման ընթացակարգը: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 23.10.2025թ.
|