ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1110-25.06.2025-ՏՏԳՇ-011/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11101 -25.06.2025-ՏՏԳՇ-011/0)վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1110-25.06.2025-ՏՏԳՇ-011/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-11101 -25.06.2025-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության: 







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ձեւավորել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջ, որում ներառվում է ներկայիս Վաղարշապատ եւ Խոյ համայնքները՝ իրենց 19 բնակավայրերով, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվում է կատարել լրացումներ եւ փոփոխություն, համաձայն որի՝  վերոնշյալ համայնքում նշանակվում է  համայնքի ավագանու ընտրություն, ինչպես նաեւ տրվում է միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու եւ միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձման ժամկետների վերաբերյալ իրավակարգավորումներ: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                    ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 

27.06.2025թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում, համապատասխան լրացումներ կատարելով նաեւ հարակից «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում:

Նախագծով, հեղինակն առաջարկում է ձեւավորել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը, որում ներառվել են ներկայիս Վաղարշապատ եւ Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 19 բնակավայրերով:

Նախագերի փաթեթով առաջարկվում է նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 oրենքի 102-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.4-րդ մասով.

1) «3.4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններն անցկացնել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված ժամկետները: Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 5-րդ օրը, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող օրը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ, Խոյ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները համարվում են դադարած. այդ նույն օրը միավորված համայնքի ավագանու անդամները ստանձնում են իրենց լիազորությունները:»:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունմամբ, հեղինակն ակնկալում է, որ կապահովվի համայնքների միավորման գործընթացի իրավական բազան:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

30.06.2025թ.