ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1080-20.05.2025-ՊԱ-011/0) եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-10801 -20.05.2025-ՊԱ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Ալեն Սիմոնյանի եւ Էդուարդ Աղաջանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1080-20.05.2025-ՊԱ-011/0) եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-10801 -20.05.2025-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածը առաջարկում ենք ձեւակերպել հետեւյալ կերպ՝ «Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածում լրացնել նոր 40-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝ »: Սույն առաջարկությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով», ինչպես նաեւ դասական թվականների ճիշտ գրելաձեւի կանոնից: Դասական թվականների գրելաձեւը հիմք ընդունելով անհրաժեշտ է Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածում նոր լրացվող 40-րդ մասում «19» թիվը փոխարինել «19-րդ» թվով: 2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացման մեջ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածի վերնագիրը (որն ամբողջական չէ) նշելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Նախագծով նախատեսվում է միայն լրացում կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածում՝ հետեւաբար առաջարկում ենք այն ամբողջությամբ հանել: Նույն առաջարկությունը վերաբերելի է նաեւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի ոչ ամբողջական նշված վերնագրին: 3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածում նոր լրացվող 40-րդ մասում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքին եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքին հղում կատարելիս առաջարկում ենք «օրենքի» բառերին նախորդող «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է՝ «( ): Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»: Նույն առաջարկությունը վերաբերելի է նաեւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերին: 4. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածում նոր լրացվող 40-րդ մասում նշված «պարբերություններով» բառը առաջարկում ենք փոխարինել «ենթակետերով» բառով: Նույն առաջարկությունը վերաբերելի է նաեւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում նշված «պարբերություններով» բառին՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 7-րդ մասի պահանջները: 5. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող լրացումը կատարել ոչ թե Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածում այլ նույն օրենսգրքի 124.6-րդ հոդվածում, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածը վերաբերում է՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելուն, իսկ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսված լրացումն իր բնույթով ճանապարհային երթեւեկության կանոն չէ: Մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124.6-րդ հոդվածը վերաբերում է՝ ( ) պատահարի մասնակից վարորդների կողմից պարտականությունները չկատարելուն: Ի հավելումն վերը նշված դիտարկման, նշենք, որ սույն առաջարկը բխում է նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջից, որի համաձայն՝ «( ): Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: ( )»: 6. Նախագծերի փաթեթով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածով պատասխանատվություն նախատեսել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում, միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում պատահարի վայրը չթողնելու եւ ավտոտրանսպորտային միջոցը օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելու համար: Որպես համապատասխան վարչական պատասխանատվության նյութական հիմք «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետում լրացվում է նոր «գ» ենթակետ, որի ուժով, եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով պատճառվել է միայն գույքային վնաս, եւ եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով գույքի վնասման հետ կապված վնասվածքներ հասցնելու հանգամանքները, տրանսպորտային միջոցների տեսանելի վնասների բնույթը եւ ցանկը ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների միջեւ՝ չեն առաջացնում տարաձայնություններ, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդները պարտավոր չեն տեղի ունեցածի մասին հայտնել ոստիկանություն եւ կարող են՝ պարտավոր են սույն հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում թողնել պատահարի վայրը եւ ավտոտրանսպորտային միջոցը տեղափոխել օրենքով չարգելված այլ վայր: Նշված լրացումների կապակցությամբ նշենք հետեւյալը՝ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացման բովանդակությունից բխում է, որ վարչական պատասխանատվություն առաջանալու համար անհրաժեշտ է հետեւյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝
Մինչդեռ նշենք, որ վերը նշված պայմաններից երեքը կլանված են իրար մեջ. Այսպես՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը, որին Նախագծով հղում է կատարվում, վերաբերում է պատահարին հենց երկու ավտոտրանսպորտային միջոցների ներգրավմանը, համաձայնեցման հայտարարագրին: «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետն իր հերթին հղում է կատարում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքով սահմանված համաձայնեցման հայտարարագրին, երկու տրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարին: Այսինքն՝ Նախագծով նախատեսված երեք պայմանները, այն է պատահարին միայն երկու տրանսպորտային միջոցի ներգրավված լինելը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերը, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերը նշելը կարող է հանգեցնել դրույթների անհիմն կրկնության: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն. «8. Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»: Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաեւ իրավական շփոթից խուսափելու նպատակով, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածում նոր լրացվող 40-րդ մասում հղում կատարել միայն «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերին Նախագծում իրավական նորմերի անհիմն կրկնությունը բացառելու նպատակով: 7. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածում նոր լրացվող 40-րդ մասի համաձայն՝ «40. ( ), միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում պատահարի վայրը չթողնելը ( ) առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով»: Վերոնշյալ իրավակարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Այսպես՝ միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի դեպքում, երբ առկա է միայն գույքային վնաս եւ կողմերն ունեն համաձայնություն մեղավորության վերաբերյալ սահմանվում է պատասխանատվություն պատահարի պահից քսան րոպեների ընթացքում պատահարի վայրը չթողնելու եւ ավտոտրանսպորտային միջոցը օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելու համար, մինչդեռ պատահարի վայրը չթողնելու եւ ավտոտրանսպորտային միջոցը օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելու համար սահմանված ժամկետի հաշվարկման սկիզբը պարզ չէ: Ժամկետի մեկնարկի պահի հստակեցման բացակայությունը կարող է հանգեցնել իրավական անորոշության եւ տարբեր մեկնաբանությունների՝ ինչպես պատահարի մասնակիցների, այնպես էլ իրավասու մարմինների համար։ Հստակ ձեւակերպման բացակայության պայմաններում կարող են ծագել վեճեր այն հարցի շուրջ, թե երբ է սկսվում պատահարի պահի ժամկետի հաշվարկը՝ ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող մասնակիցների կողմից ինքնուրույն համաձայնեցված հայտարարագիր լրացնելու պահից, տրանսպորտային միջոցների բախման պահից (որի բացահայտումն առանձին դեպքերում եւս կարող է խնդրահարույց լինել) թե այլ պահից։ Իրավական հստակությունը կարեւոր է, որպեսզի ապահովվի պատշաճ գործընթաց եւ հավասար մոտեցում բոլոր դեպքերում։ Հաշվի առնելով, որ ժամկետը սահմանվում է կոնկրետ գործողությունների իրականացման նպատակով, դրա մեկնարկի պահի հստակ սահմանումը թույլ կտա խուսափել ինչպես վարչարարական խախտումներից, այնպես էլ անհիմն պատասխանատվության ենթարկելու դեպքերից։ Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածում լրացվող նոր՝ 40-րդ մասում սահմանված իրավադրույթն իրավական որոշակիության տեսանկյունից՝ հստակեցնելով սահմանված ժամկետի մեկնարկի պահը: 8. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածը առաջարկում ենք ձեւակերպել հետեւյալ կերպ՝ «Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 24-րդ հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետը լրացնել «գ» ենթակետով հետեւյալ բավանդակությամբ՝ »: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի, 14-րդ հոդվածի 7-րդ մասի եւ 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից: 9. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետը վարորդների համար նախատեսում է հայեցողական լիազորություններ կիրառելով «կարող են» բառը, իսկ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետում նախատեսված լրացմամբ ստացվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդները պարտավոր չեն տեղի ունեցածի մասին հայտնել ոստիկանություն եւ կարող են՝ ( ), պարտավոր են՝ ( ): Հարկ է նկատել, որ վերը նշված իրավական նորմը վարորդների համար սահմանում է հայեցողական լիազորություն վարորդներին վերապահելով որոշակի գործողություն կատարել, մինչդեռ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետում նոր լրացվող «գ» ենթակետով սահմանված լրացումը վարորդների համար ունի իմպերատիվ բնույթ եւ բացահայտորեն պարտադրում է գործողություն կատարելու պահանջ: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ կարող ենք փաստել, որ քննարկվող դրույթում «կարող են» եւ «պարտավոր են» ձեւակերպումների միաժամանակյա առկայությունը կարող է հանգեցնել իրավական շփոթի եւ լինել խնդրահարույց իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանության տեսանկյունից: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը, համապատասխանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 05.06.2025թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 05.06.2025թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է օժանդակել արհեստական խցանումների առաջացման ռիսկերի նվազեցմանը՝ հաշվի առնելով դրանց հետեւանքով առաջացող խցանումները, մասնավորապես՝ առաջարկվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» պարբերություններով նախատեսված դեպքերում, միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում պատահարի վայրը չթողնելու եւ ավտոտրանսպորտային միջոցը օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելու համար, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետեւանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը, սահմանել տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Նախագծերի փաթեթը վերաբերելի է միայն թվով երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարներին, երբ առկա է միայն գույքային վնաս եւ կողմերն ունեն համաձայնություն մեղավորության վերաբերյալ, ուստի ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ Նախագծերի փաթեթը չի հստակեցնում, թե ո՞վ եւ ի՞նչ տեխնիկական միջոցներով պետք է փաստագրի պատահարի պահը եւ դրանից հետո քսան րոպեի տեւողությունը, ինչն էլ առաջարկվող իրավակարգավորումների գործնական կիրառելիության խնդիրներ կարող է առաջացնել: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի, սակայն պատահարների տեղի ունենալու պահի որոշման եւ հատկացվող ժամանակի խրոնոմետրաժի առումով հստակեցման անհրաժեշտություն է զգում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 23.05.2025թ.
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): Ներկայումս գործող իրավակարգավորմամբ, մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածը պատասխանատվություն չի սահմանում ողջամիտ ժամկետից ավել ճանապարհատրանսպորտային պատահարից հետո պատահարի վայրը չթողնելու եւ ավտոտրանսպորտային միջոցը օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելու համար, ինչի հետեւանքով ստեղծվում է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին կանգ առնելուն կամ երթեւեկության ուղղությունը փոխելուն հարկադրող իրադրություն՝ առաջացնելով արհեստական խցանում: Նախագծերի փաթեթով նախատեսվում է կատարել լրացում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, մասնավորապես՝ 124-րդ հոդվածում առաջարկվում է ավելացնել 40-րդ մաս եւ այն շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «40. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 19 հոդվածի 4-րդ մասով եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» պարբերություններով նախատեսված դեպքերում, միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում պատահարի վայրը չթողնելը եւ ավտոտրանսպորտային միջոցը օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելը, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետեւանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով»: Առաջարկվում է նաեւ կատարել լրացում «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետում՝ ավելացնելով «գ» պարբերությունը՝ հետեւյալ խմբագրությամբ. «գ. պարտավոր են սույն հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» պարբերություններով նախատեսված դեպքերում միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում թողնել պատահարի վայրը եւ ավտոտրանսպորտային միջոցը տեղափոխել օրենքով չարգելված այլ վայր»: Ակնկալվում է, որ Նախագծերի փաթեթի ընդունումը կօժանդակի արհեստական խցանումների առաջացման ռիսկերի նվազեցմանը: Նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ նկատառումները. 1. Կոնկրետ ժամի հստակ ֆիքսումը կարող է խնդրահարույց լինել համապատասխան ճանապարհահատվածում տեսախցիկներ տեղադրված չլինելու կամ վթարի պատճառով վարորդների ինքնազգացողությունը վատթարանալու հետեւանքով (ինչի արդյունքում, հնարավոր է 20 րոպեի ընթացքում վարորդներից ոչ ոք չզանգահարի (ի վիճակի չլինի զանգահարել) համապատասխան ապահովագրական ընկերություն): 2. Բավական խնդրահարույց կարող են լինել նաեւ այն դեպքերը, երբ վթարը տեղի է ունենում նեղ փողոցներում, ինչով պայմանավորված էլ՝ հնարավոր չլինի ավտոտրասնսպորտային միջոցը օրենքով չարգելված այլ վայր տեղափոխելը: Եզրահանգում
Հաշվի առնելով վերը նշված նկատառումները՝ կարծում ենք, որ Նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 09.06.2025թ.
|