ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1072-13.05.2025-ՊԱ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Տրդատ Սարգսյանի եւ Արմեն Խաչատրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1072-13.05.2025-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության: Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները
Ներկայացված Նախագծով առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության համար իր սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կոնկրետ սուբյեկտներին օտարելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղական ռազմարդյունաբերության զարգացման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում զենքի, զինամթերքի արտադրություն, նորոգում եւ այս ոլորտում գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական մշակումներ իրականացնող սուբյեկտներին պարբերաբար տարբեր նպատակներով տրամադրել զենք, զինամթերք, սակայն օրենսդրությամբ կառավարության համար կոնկրետ լիազորող նորմ սահմանված չէ: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 15.05.2025թ.
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում, ըստ որի առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության համար իր սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կոնկրետ սուբյեկտներին օտարելու համար: Ներկայացված Նախագծով առաջարկվող լրացման նպատակը կայանում է նրանում, որ տեղական ռազմարդյունաբերության զարգացման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում զենքի, զինամթերքի արտադրություն, նորոգում, ուստի այս ոլորտում գիտահետազոտական եւ փորձարարակոնստրուկտորական մշակումներ իրականացնող սուբյեկտներին խնդիր է առաջանում պարբերաբար տրամադրել զենք, զինամթերք, մինչդեռ օրենսդրությամբ կառավարության համար կոնկրետ լիազորող նորմ սահմանված չէ: Նախագծով, հեղինակներն ակնկալում են, որ առաջարկվող լրացման ընդունմամբ իրական հնարավորություն կստեղծվի տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար, ըստ այդմ՝ ռազմական նշանակության արտադրանքի փոխանցման հնարավորությունն առավել լայն ծավալով կազատականացնի տեղական ռազմարդյունաբերության պոտենցիալը, արդյունքում՝ կկանոնակարգի այն: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում Նախագծով առաջարկվող լրացման ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 15.05.2025թ.
|