ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Ազգային Ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-1049-10.04.2025-ՊԻ-012/0) վերաբերյալ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության եւ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային Ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-1049-10.04.2025-ՊԻ-012/0) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծում «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի» եւ «ԱԺ» ձեւակերպումները փոխարինել «Ազգային ժողովի» ձեւակերպմամբ: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 25.04.2025թ.
Նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 25.04.2025թ.
Ներկայացված Նախագծով, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ, 9-րդ, 16-րդ եւ 17-րդ հոդվածներով եւ հիմք ընդունելով Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցւթյունների կանոնադրությունները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջարկում են ձեւավորել պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով՝ Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու նպատակով: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 11.04.2025թ.
ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից առաջարկվում է հավանություն տալ «Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագծին (այսուհետ՝ Նախագիծ): Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ Նախագիծը ներկայացնելու անհրաժեշտությունն առաջացել է 2025 թվականի մարտի 20-ին ԱԺ միջանցքում ցուցաբերած ԱԺ պատգամավորի վարքը քննելու համար: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513-235, 16-18 22.04.2025
|