ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-998-20.01.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-998-20.01.2025-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                    ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

27.01.2025թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող  այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

27.01.2025թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններին վերաբերելի հոդվածներում լրացնել արարքը ծանրացնող նոր հանգամանքներ: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ, 394-րդ եւ 402-րդ հոդվածների 2-րդ մասերում ծանրացնող հանգամանք է սահմանվել արարքը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով կատարելը, իսկ 393-րդ եւ 394-րդ հոդվածների 3-րդ մասերում որպես առանձնապես ծանրացնող հանգամանք է սահմանվել անչափահասի ներգրավմամբ արարքը կատարելը:

Նախագծով առաջարկվում է նաեւ թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի, դրանց պատրաստուկի կամ դրանց համարժեք նյութի (անալոգի) կամ դրանց ածանցյալի գործածմանը հակելու կամ ներգրավելու համար արարքը ծանրացնող հանգամանքների թվում սահմանվել նաեւ անձի անօգնական վիճակն օգտագործելով հանցանքը կատարելու վերաբերյալ կարգավորումներ, ինչպես նաեւ նախատեսվում է խստացնել որոշ հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

24.01.2025թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով, առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում:

Նախագծով առաջարկվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններին վերաբերելի հոդվածներում արարքը ծանրացնող հանգամանքների շարքը լրացնել, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ, 394-րդ եւ 402-րդ հոդվածների 2-րդ մասերում ծանրացնող հանգամանք սահմանել արարքը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով կատարելը, իսկ 393-րդ եւ 394-րդ հոդվածների 3-րդ մասերում որպես առանձնապես ծանրացնող հանգամանք  սահմանել անչափահասի ներգրավմամբ արարքը կատարելը:

Բացի այդ, հաշվի առնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դրսեւորում հանդիսացող մի շարք հանցատեսակների վտանգավորությունը՝ առաջարկվում է նաեւ  խստացնել որոշ հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունը՝ այն համապատասխանեցնելով տվյալ արարքների իրական հանրային վտանգավորության աստիճանին եւ բնույթին:

Վերոնշյալի կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ քրեական պատասխանատվության խստացումը, որպես կանոն, նպաստում է հանցագործությունների քանակի նվազեցմանը, սակայն միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դեմ պայքարում երկարաժամկետ արդյունավետության հասնելու համար անհրաժեշտ է համակողմանի մոտեցման դրսեւորում՝ հաշվի առնելով սոցիալական, տնտեսական, կրթական,  առողջապահական եւ այլ գործոնները: Oրինակ, անհրաժեշտ է, որպեսզի պետության կողմից հետեւողականորեն իրականացվեն/խթանվեն ռեաբիլիտացիոն, պրոֆիլակտիկ ծրագրեր (թմրամիջոցներից կախվածության բուժում, համապատասխան վերականգնողական, հոգեբանական աջակցության կենտրոնների հիմնում/քանակի ավելացում եւ այլն), հանրությանը իրազեկելու, կրթելու միջոցառումներ  եւ այլն:  Միայն պատժի խստացումը, առանց խնդրի նկատմամբ համակողմանի մոտեցման ապահովման, կունենա ժամանակավոր զսպող ազդեցություն: 


Եզրահանգում

Նախագիծը լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                  ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարողներ՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

                          Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)
10.02.2025թ.