ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-820-16.04.2024-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-820-16.04.2024-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծով սահմանված կարգավորումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն պարունակում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                  ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

30.04.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                  ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

30.04.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է Ալավերդի քաղաքից առանձնացնել Սանահին թաղամասը եւ սահմանել այն որպես Ալավերդի համայնքի նոր բնակավայր՝ «Սանահին գյուղ» անվամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որ Սանահին գյուղն ունի հազարամյա պատմություն եւ 1967 թվականից կազմում է Ալավերդի քաղաքի մաս: Գյուղն առաջին հերթին հայտնի է Սանահինի վանքով, որը հանդիսանում ՅՈԻՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: 2001 թվականին Սանահինի վանական համալիրը Հաղպատի վանական համալիրի հետ ընդգրկվել է ՅՈԻՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային արժեքների գրանցամատյանում»: Ներկայումս գյուղն ունի 273 տնային տնտեսություն: Համաձայն բնակչության ռեգիստրի տվյալների՝ գյուղում հաշվառված է 800 բնակիչ, որից 200-ը' անչափահաս: Մշտապես բնակվում է շուրջ 200 ընտանիք: Սանահինում գործում է Ա. Միկոյանի անվ. թիվ 4 հիմնական դպրոցը՝ կառուցված 1959 թվականին: Ներկայումս դպրոցում սովորում է 132 աշակերտ: Սանահինում գործում է նաեւ թիվ 5 մանկապարտեզը, որն ունի 26 սան:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343) 

25.04.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում:

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ Նախագծի ընդունումը պայմանավորված է  Ալավերդի բնակավայրի Սանահին թաղամասը (նախկին Սանահին գյուղը)՝ որպես բնակավայր առանձնացնելու անհրաժեշտությամբ:

ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի կողմից ներկայացվել է միջնորդություն՝ Ալավերդի բնակավայրի Սանահին թաղամասը (նախկին Սանահին գյուղը)՝ որպես բնակավայր առանձնացնելու վերաբերյալ: 

2023 թվականի ապրիլի 19-ին Կադաստրի կոմիտեում տեղի է ունեցել ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստ: Նիստի ընթացքում քննարկվել է Ալավերդի քաղաքից առանձնացվող Սանահին թաղամասը որպես նոր բնակավայր՝ «Սանահին գյուղ» անվանակոչելու հարցը, եւ միաձայն ստացել դրական եզրակացություն:

Նշենք, որ գյուղը 1967 թվականից կազմում է Ալավերդի քաղաքի մաս: Այն հայտնի է Սանահինի վանքով, որը հանդիսանում է ՅՈԻՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: 

Այսպիսով, Նախագծի ընդունման դեպքում կապահովվի Ալավերդի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների միջնորդությունը եւ Սանահին թաղամասը կառանձնացվի Ալավերդի բնակավայրից: Այն կներառվի Ալավերդի համայնքում՝ որպես առանձին բնակավայր:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

19.04.2024թ.