ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-437-23.11.2022-ԱՀ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
01.12.2022թ.
Նախագծում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ այլ օրենքներին հակասող նորմեր: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծում առկա «ՀՀ» ձեւակերպումը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով եւ «թ.» ձեւակերպումը՝ «թվական» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է` «2. Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր: Միաժամանակ` վերը նշված դիտարկման հիման վրա անհրաժեշտ է սահմանել Նախագծում կիրառված հապավումների եւ կրճատումների ամբողջական տարբերակը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 01.12.2022թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 01.12.2022թ.
Ներկայացված հայտարարության Նախագծով առաջարկվում է հավանություն տալ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված հայտարարության տեքստին եւ դատապարտել Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությունը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 28.11.2022թ.
ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվում է հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող Ազգային ժողովի հայտարարության նախագծին (այսուհետ՝ Նախագիծ) եւ այն սահմանված կարգով դնել շրջանառության մեջ: Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանը 44-օրյա պատերազմի մասին օրերս հայտարարություն է ընդունել՝ տալով Ղարաբաղյան հակամարտության էությունը նենգափոխող, սեփական ռազմական հանցագործություններն արդարացնող, Հայաստանի ու Արցախի միջազգային վարկանիշին վնասող գնահատականներ: Նախագծով, մասնավորապես հայտարարվում է.
Նախագծով միջազգային հանրությանը կոչ է արվում.
Նախագծով դիմում է հղվում միջազգային հումանիտար կազմակերպություններին՝ գործուն քայլեր իրականացել հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց վերադարձի հարցում: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ. ԿՐԹԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 29.11.2022թ.
|