ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«2020թ. ապրիլի 7-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2018 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-657-17.06.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «2020թ. ապրիլի 7-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2018 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը եւ կից փաստաթղթերը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

1. Նախագծի՝ օրենքների պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով՝ առաջարկում ենք վերնագրիը եւ 1-ին հոդվածը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ »:

2. Միաժամանակ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, այն է՝ տեղեկատվություն միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, տեղեկատվություն պայմանագիրն ստորագրած կողմի (կողմերի)՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին, Նախագծին կից ներկայացված չեն:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին, ինչպես նաեւ Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248), (118)

01.07.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248), (118)

01.07.2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2018թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-657-17 06 2020-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2018թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության
ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) կառավարության միջեւ 2020թ. ապրիլի 7-ին ստորագրված 2018թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր):

Ըստ Համաձայնագրի` ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից (KfW բանկ) ներգրավելու վարկային միջոցներ եւ ֆինանսական օժանդակություն հետեւյալ ծրագրերի համար`

- «Կենսաբազմազանություն եւ կայուն տեղական զարգացում-Հայաստան» ծրագրի շրջանակներում` մինչեւ 23.208.483, 13 եվրոյի չափով ֆինանսական աջակցություն,

- «Վերականգնվող էներգիայի զարգացում» ծրագրի համար մինչեւ 20.000.000 եվրո գումարի չափով արտոնյալ վարկ, ինչպես նաեւ մինչեւ 2.146.727, 25 եվրո ֆինանսական օժանդակություն` ծրագրի հարակից միջոցառումների իրականացման համար,

-«Բնակարանային տարածքների ֆինանսավորում V» ծրագրի համար մինչեւ 20.000.000 եվրո գումարի չափով արտոնյալ վարկ, ինչպես նաեւ մինչեւ 375.000 եվրո ֆինանսական օժանդակություն` ծրագրի հարակից միջոցառումների իրականացման համար,

-«Առեւտրի խթանում Գերմանահայկական ֆոնդի միջոցով» ծրագրի համար մինչեւ 25.000.000 եվրո գումարի չափով արտոնյալ վարկ, ինչպես նաեւ մինչեւ 400.000 եվրո ֆինանսական օժանդակություն` ծրագրի հարակից միջոցառումների իրականացման համար:

Միաժամանակ նշենք, որ վերոնշյալ համաձայնագրերի մի մասն արդեն իսկ ստորագրված է եւ գտնվում է իրականացման փուլում, մասնավորապես`

- «Կենսաբազմազանություն եւ կայուն տեղական զարգացում» ծրագրի շրջանակներում 23.208.483,13 եվրոյի չափով ֆինանսական աջակցության համաձայնագիրը ՀՀ եւ ՎՎԲ միջեւ ստորագրվել է 2018թ. նոյեմբերի 30-ին,

- «Վերականգնվող էներգիայի զարգացում» ծրագրի համար մինչեւ 20.000.000 եվրո գումարի չափով արտոնյալ վարկի, ինչպես նաեւ ծրագրի հարակից միջոցառումների իրականացման համար մինչեւ 2.146.727,25 եվրո ֆինանսական օժանդակության համաձայնագրերը ՀՀ կենտրոնական բանկի եւ ՎՎԲ միջեւ ստորագրվել են 2019թ. դեկտեմբերի 6-ին,

- «Բնակարանային տարածքների ֆինանսավորում V» ծրագրի համար մինչեւ 20.000.000 եվրո գումարի չափով արտոնյալ վարկը, ինչպես նաեւ ծրագրի հարակից միջոցառումների իրականացման համար մինչեւ 375.000 եվրո ֆինանսական օժանդակության համաձայնագրերը ՀՀ կենտրոնական բանկի եւ ՎՎԲ միջեւ ստորագրվել են 2019թ. դեկտեմբերի 6-ին:


Փորձաքննության արդյունքները

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է , մասնավորապես , հետեւյալ պարտավորությունները .

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը երաշխավորի, Վերականգնման վարկերի բանկի օգտին վճարումները եվրոյով,

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, եթե ֆինանսական օժանդակություններ ստացողն ինքը կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը չեն, Վերականգնման վարկերի բանկին տա երաշխիք, որ կկատարվեն պարտքի վերադարձման այն պահանջները, որոնք կարող են բխել Համաձայնագրից,

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ստանձնի Վերականգնման վարկերի բանկի կողմից վճարման ենթակա այն հարկերը, որոնք ծագում են Համաձայնագրով: Բացի դրանից, ապահովել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը վճարի բոլոր այն պետական տուրքերը, որոնք ենթակա են վճարման Վերականգնման վարկերի բանկի կողմից,

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը վարկերի եւ ֆինանսական օժանդակությունների օգտագործումից անհրաժեշտաբար բխող՝ ծովային, ցամաքային եւ օդային ճանապարհներով անձերի եւ գույքի տեղափոխման համար ուղեւորներին եւ առաքողներին տա տրանսպորտային ձեռնարկության ազատ ընտրության հնարավորություն:

3. Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ենթադրում է ֆինանսական պարտավորություններ, ինչպես նաեւ պետական բյուջեի ծախսերի ավելացում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացման համար «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2018 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը կարեւոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու տեսանկյունից: Հաշվի առնելով երկու պետությունների միջեւ ֆինանսական ոլորտում փոխգործակցության զարգացման կարեւորությունը` նշված համաձայնագրի ստորագրումը հնարավորություն կտա խթանելու ոչ միայն առկա հարաբերությունների մակարդակը այդ ոլորտում, այլ նաեւ կնպաստի Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը, կխթանի իրականացվելիք աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

06.07.2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2018թ. ֆինանսական համագործակցությանմասին» համաձայնագիրը վավերացնելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-657-17 06 2020-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2018թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2020 թվականի ապրիլի 7-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2018թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը, որը հանդիսանում է որպես շրջանակային , մասնավորապես ` վերջինիս ստորագրմամբ ապահովվում է համապատասխան իրավական շրջանակը , որը հիմք է հանդիսանում առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի կնքման եւ կողմերի միջեւ համագործակցության համար :

Ըստ Համաձայնագրի ` ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից («KfW» բանկ ) ներգրավելու վարկային միջոցներ եւ ֆինանսական օժանդակություն հետեւյալ ծրագրերի համար `

- « Կենսաբազմազանություն եւ կայուն տեղական զարգացում - Հայաստան » ծրագրի շրջանակներում ` մինչեւ 23 208 483, 13 եվրոյի չափով ֆինանսական աջակցություն ,

- « Վերականգնվող էներգիայի զարգացում » ծրագրի համար մինչեւ 20 000 000 եվրո գումարի չափով արտոնյալ վարկ , ինչպես նաեւ մինչեւ 2 146 727, 25 եվրո ֆինանսական օժանդակություն ` ծրագրի հարակից միջոցառումների իրականացման համար ,

- « Բնակարանային տարածքների ֆինանսավորում ծրագրի համար մինչեւ 20 000 000 եվրո գումարի չափով արտոնյալ վարկ , ինչպես նաեւ մինչեւ 375 000 եվրո ֆինանսական օժանդակություն ` ծրագրի հարակից միջոցառումների իրականացման համար ,

- « Առեւտրի խթանում Գերմանահայկական ֆոնդի միջոցով » ծրագրի համար մինչեւ 25 000 000 եվրո գումարի չափով արտոնյալ վարկ , ինչպես նաեւ մինչեւ 400 000 եվրո ֆինանսական օժանդակություն ` ծրագրի հարակից միջոցառումների իրականացման համար :


Փորձաքննության արդյունքները

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է , մասնավորապես , հետեւյալ պարտավորությունները .

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը երաշխավորի, Վերականգնման վարկերի բանկի օգտին վճարումները եվրոյով,

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, եթե ֆինանսական օժանդակություններ ստացողն ինքը կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը չեն, Վերականգնման վարկերի բանկին տա երաշխիք, որ կկատարվեն պարտքի վերադարձման այն պահանջները, որոնք կարող են բխել Համաձայնագրից,

-ապահովել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ստանձնի Վերականգնման վարկերի բանկի կողմից վճարման ենթակա այն հարկերը, որոնք ծագում են Համաձայնագրով, եւ այլն:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայ - գերմանական հարաբերությունների հետագա խորացման համար « Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2018 թվականի ֆինանսական համագործակցության մասին » համաձայնագրի ստորագրումը կարեւոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու տեսանկյունից , կնպաստի Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը, կխթանի իրականացվելիք աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)

25.0 6 .2020թ.