ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-632-01.06.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը եւ կից փաստաթղթերը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծի՝ օրենքների պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով՝ առաջարկում ենք 1-ին հոդվածում «2019թ.» ձեւակերպումը փոխարինել «2019 թվականի» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ »:

Թեեւ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունից բխում է, որ արձանագրության կատարման համար պատասխանատու մարմինըՊետական եկամուտների կոմիտեն է, այդուհանդերձ, նշենք, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը` միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ առաջարկում ենք ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.
` 011-513-248), (118)

1 6 .06.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունմ ա ն անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.
` 011-513-248), (118)

16 .0 6 .2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-632-01.06.2020-ՏՀ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունը, որով հիմքեր են ստեղծվում երկու պետությունների մաքսային ծառայությունների միջեւ փոխադարձ վարչական աջակցության ընդլայնման, երկու երկրների միջեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման ընթացքում մաքսային հսկողության եւ մաքսային ձեւակերպումների արդյունավետ եւ արագ իրականացման, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ առեւտրի անվտանգության ապահովման եւ առեւտրային հարաբերությունների ամրապնդման համար:

Արձանագրությամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման ընթացքում էլեկտրոնային տվյալների մշակման եւ նախնական փոխանակման հնարավորություն: Ընդ որում, կողմերը պատասխանատու են ապրանքների եւ տրանսպորտային միջոցների (բացառությամբ՝ ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների) մաքսայինհայտարարագրման ընթացքում ուղղակիորեն ստացված նախնական էլեկտրոնային տվյալների մշտական փոխանակման համար՝ կողմերից մեկի պետության տարածքից ապրանքները եւ տրանսպորտային միջոցներըդուրս բերելիս՝ մինչեւ դրանց մյուս կողմի պետության տարածք մուտք գործելը՝ արդյունավետորեն օգտագործելով ռիսկերի վերլուծության եւ ռիսկերի կառավարման մեթոդները:

Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ սահմանված չեն:


Փորձաքննության արդյունքները

1. Ն ախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Արձանագրության վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը ֆինանսական պարտավորություններ չի ստանձնում, այն ՀՀ պետական բյուջեի համար եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման դրույթների չի պարունակում:

3. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները եւ նպաստել Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման ընթացքում էլեկտրոնային տվյալների մշակման եւ նախնական փոխանակման համար միջազգային իրավական հիմքերի ստեղծմանը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ.Սաֆարյան (հեռ.` 011 513- 273)

18.06.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեխափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին » արձանագրությունը վավերացնելու մասին »(փաստաթղթային կոդ՝ Կ- 632 - 01 06 2020 - Տ Հ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեխափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին » արձանագրությունը վավերացնելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2019 թվականի նոյեմբերի 18-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեխափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին » արձանագրությունը, որ ի վավաերացմամբ հիմքեր կ ստեղծվեն երկու պետությունների մաքսային ծառայությունների միջեւ փոխադարձ վարչական աջակցության ընդլայնման , երկու երկրների միջեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման ընթացքում մաքսային հսկողության եւ մաքսային ձեւակերպումների արդյունավետ ու արագ իրականացման , ինչպես նաեւ երկու երկրների միջեւ առեւտրի անվտանգության ապահովման եւ առեւտրային հարաբերությունների ամրապնդման համար :

Արձանագրությամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման ընթացքում էլեկտրոնային տվյալների մշակման եւ նախնական փոխանակման հնարավորություն : Ընդ որում , կողմերը պատասխանատու են ապրանքների եւ տրանսպորտային միջոցների ( բացառությամբ՝ ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների ) մաքսային հայտարարագրման ընթացքում ուղղակիորեն ստացված նախնական էլեկտրոնային տվյալների մշտական փոխանակման համար՝ կողմերից մեկի պետության տարածքից ապրանքները եւ տրանսպորտային միջոցները դուրս բերելիս՝ մինչեւ դրանց մյուս կողմի պետության տարածք մուտք գործելը՝ արդյունավետորեն օգտագործելով ռիսկերի վերլուծության եւ ռիսկերի կառավարման մեթոդները :


Փորձաքննության արդյունքները

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է , մասնավորապես , հետեւյալ պարտավորությունները .

- ապահովել, որ նախնական էլեկտրոնային տվյալներն օգտագործվեն առեւտրի անվտանգության պահպանման եւ օրինական առեւտրի դյուրացման համար,

- ապահովել, որ հետեւողական մաքսային վերահսկողություն ապահովելու ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իրականացնի նախնական էլեկտրոնային տվյալների մշտական փոխանակում՝ արդյունավեոորեն օգտագործելով ռիսկերի վերլուծության եւ ռիսկերի կառավարման մեթոդները՝ ՀՀ սահմանը հատող տրանսպորտային միջոցների եւ ապրանքների մաքսային ընթացակարգերի անխափան գործածման նպատակով,

- ապահովել, որ արձանագրության շրջանակներում փոխանցվող նախնական էլեկտրոնային տվյալները համապատասխանեն անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին,

- ապահովել, որ արձանագրության շրջանակներում ստացված տվյալները չփոխանցվեն երրորդ կողմի՝ առանց այդ տվյալները տրամադրած վրացական կողմի գրավոր հաստատման,

- ապահովել, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իր աշխատակազմում նշանակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնք պատասխանատու կլինեն նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման նպատակով տեխնիկական պահանջների մշակման եւ իրագործման համար, եւ այլն:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Վրաստանը Հայաստանի Հանրապետության համար հանդիսանում է կարեւորագույն տարանցիկ երկիր: Վրաստանով են անցնում Հայաստանի Հանրապետություն ներկրվող եւ այստեղից արտահանվող բոլոր բեռների շուրջ երկու-երրորդը:

Արձանագրությունը նպատակ ունի ամրապնդելու Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ առեւտրային հարաբերությունները՝ կարեւորելով երկու պետությունների սահմանների հատման ընթացքում տրասպորտային միջոցների եւ ապրանքների արդյունավետ վերահսկողության կարեւորությունը:

Արձանագրության վավերացումը թույլ կտա երկու երկրների պատկան մարմիններին նախապես ստանալ եւ մշակել տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)

17.0 6 .2020թ.