ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« « Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-498 - 04.03 .2020- ՊԻ -011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-4981 - 04.03 .2020- ՊԻ -011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Դավթյանի եւ Արմեն Փամբուխչյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվա ծ ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փ որձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից հարկ ենք համարում նշել հետեւյալը.
1. Ա ռաջարկում ենք ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նախատեսված փոփոխությունները շարադրել առանձին հոդվածներով կամ միեւնույն հոդվածի առանձին մասերով:
2. Նախագծի 1-ին հոդվածում «4-րդ մասի» եւ «6-րդ մասի» բառերն առաջարկում ենք համապատասխանաբար փոխարինել «4-րդ մասում» եւ «6-րդ մասում» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նշված «5-րդ մասի» բառերին:
3. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող «օրենքով» բառը փոխարինել «այլ օրենքներով» բառերով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխան ձեւակերպումները (օրինակ՝ 4-րդ, 19-րդ, 100-րդ եւ այլ հոդվածներ) եւ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ այլ առաջարկություններ չկան:
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները ՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի որոշ պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)