ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-362-13.11.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Սոնա Ղազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.
1. Նախագծի վերնագրում նշված օրենսգրքի վերնագրի «ՀՀ» հապավումը առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
2. Նախագծի 1 -ին հոդվածում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույնը առաջարկը վերաբերելի է Նախագծի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածներում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերին:
3. Նախագծի 2-րդ հոդվածում նախատեսված «205.1-րդ հոդվածը» բառերը առաջարկում ենք փոխարինել «2051 -րդ հոդվածը» բառերով՝ հիմք ընդունելով այն, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում բացակայում է «205.1-րդ» հոդվածը եւ առաջարկվող փոփոխության բովանդակությունը համապատասխանում է նշված օրենսգրքի «2051 -րդ» հոդվածի բովանդակությանը:
4. Նախագծի 2-րդ հոդվածի բաժանումը առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին: Մասնավորապես՝ անհրաժեշտ է հոդվածի մասերը տեքստից առանձնացնել միջակետով: Նույն առաջարկը վերաբերելի է Նախագծի 3-րդ հոդվածի բաժանմանը:
5. Նախագծի 6-րդ հոդվածում նշված «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:
6. Նախագծի 5 - րդ հոդվածում ներառվել են միայն անչափահաս տուժողները: Առաջարկում ենք ներառել նաեւ անչափահաս վկաներին՝ հաշվի առնելով Նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակը:
7. Նախագծի 5-րդ հոդվածով լրացվող 216-րդ հոդվածի 8-րդ մասում հղում է կատարվում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերին: Կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 3-րդ մասում 216-րդ հոդվածի 8-րդ մասին վերաբերելի դեպքեր սահմանված չեն:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118),
Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Մ. Մնացա կանյան (հեռ. 011-513-248), (118),
Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201)