ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-293-24.09.2019-ՊԻ-011/0), ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-2931 -24.09.2019-ՊԻ-011/0), ««Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետությանսահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-2932 -24.09.2019-ՊԻ-011/0)վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի եւ Վահե Ղալումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացումներ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում կատարելու մասին», ««Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետությանսահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. ««Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ» բառերն առաջարկում ենք փոխարինել «ՕՐԵՆՔՈՒՄ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք խմբագրել Նախագծերի փաթեթում ներառված մյուս նախագծերի վերնագրերը:

2. Նախագծի 1-ին հոդվածում «2018 թվականի» բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածում «4-րդ հոդվածը լրացնել 1.1-րդ եւ 1.12-րդ մասերով» բառերն առաջարկում ենք փոխարինել «4-րդ հոդվածում լրացնել նոր՝ 1.1-ին եւ 1.2-րդ մասեր»բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 3-րդ եւ 4-րդհոդվածներին:

Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 1.2-րդ մասում նախատեսված է, որ տեղական հանրաքվեի արդյունքները կրում են խորհրդատվական բնույթ: Միաժամանակ ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում լրացվող 7-րդ մասում նախատեսված է, որ համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել՝ անկախ տեղական հանրաքվեների արդյունքից: Համայնքների միավորման կամ բաժանման հարցում հանրաքվեի արդյունքների խորհրդատվական բնույթի լինելն արդեն իսկ բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 190-րդ հոդվածից, որի համաձայն՝ «Հանրային շահերից ելնելով ՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել ։ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը» ։ Այսինքն՝ համայնքների միավորման կամ բաժանման հարցի կապակցությամբհամայնքի կարծիքը լսելը տեղական հանրաքվի միջոցով համայնքի խորհրդատվական ձայնը լսելու հնարավորություն է: Հետեւաբար, գտնում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի4-րդ հոդվածում 1.2-րդ մասի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ այն հստակ կարգավորված է Սահմանադրության 190-րդ հոդվածով: Նույն հիմնավորմամբ՝ առաջարկում ենք հանել ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված 5.1-րդհոդվածում լրացվող նոր 7-րդ մասը:

4. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող լրացումը կատարել նաեւ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում, մասնավորապես՝ «10 տոկոս» բառերից հետո: Նշված առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ համայնքների միավորման կամ բաժանման տեղական հանրաքվեի միջոցով ընդունված ակտում փոփոխությունները եւս կատարվեն Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվածսկզբունքով, այն է՝ համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվե կարող է անցկացվել տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց 20 տոկոսի միանալու դեպքում:

5. ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «(այսուհետ՝ օրենք)» բառերն առաջարկում ենք հանել՝ հաշվի առնելով, որ Նախագծում օրենքին այլեւս հղում չի կատարվում:

6. ««Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Հանրաքվեի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «վարչատարածքային բաժանմանը» բառերը: Նշված փոփոխությունը հիմնավորվում է համայնքի միավորման կամ բաժանման հարցի շուրջ համայնքի կողմից խորհրդատվական բնույթի կարծիք ստանալու հարցն կարգավորելու անհրաժեշտությամբ: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ «Հանրաքվեի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետըվերաբերում է այն օրենքների նախագծերին, այդ թվում՝ վարչատարածքային բաժանմանը վերաբերող օրենքի նախագծին, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծի նախաձեռնության իրավունքը պատկանում է Կառավարությանը: Հետեւաբար գտնում ենք, որ Նախագծով նախատեսված փոփոխությունը հակասում է«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասին:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ՝ Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Մ. Վասիլյան՝ (հեռ.՝ 011-513-616), (201)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ՝ Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Մ. Վասիլյան՝ (հեռ.՝ 011-513-616), (201)