Եզրակացություն

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշումները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով նախատեսված միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունելու կամ նրան պաշտոնանկ անելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները հրապարակվում են անհապաղ, եթե այդ որոշումներով այլ ժամկետ նախատեսված չէ:

3. Համաներում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները հրապարակվում են 24 ժամվա ընթացքում, եթե այդ որոշումներով այլ ժամկետ նախատեսված չէ:

4. Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին, համաներում հայտարարելու մասին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունելու կամ նրան պաշտոնանկ անելու մասին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով նախատեսված միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, եթե այդ որոշումներով այլ ժամկետ նախատեսված չէ:

5. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը վավերացնելու կամ չեղյալ համարելու մասին որոշումները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ այլ որոշումներն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

6. Իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովի որոշումները (այդ թվում` անհատական որոշումները) ուժի մեջ են մտնում դրանց ընդունման պահից, եթե այդ որոշումներով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

7. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով:

(49-րդ հոդվածը խմբ. 25.12.06 ՀՕ-35-Ն)