ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-297-6.07.2018-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասում, 7-րդ հոդվածի 2-րդ մասում, 10-րդ հոդվածի 3-4-րդ մասերում, 12-րդ հոդվածի 4-րդ մասում, 15-րդ հոդվածի 5-րդ մասում, 17-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերում, 20-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 21-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
2. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասում, 8-րդ հոդվածում, 10-րդ հոդվածի 2-րդ եւ 8-րդ մասերում, 11-րդ հոդվածում, 13-րդ հոդվածի 3-4-րդ մասերում, 15-րդ հոդվածի 2-3-րդ մասերում եւ 16-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:
3. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասում, 10-րդ հոդվածի 2-րդ մասում (երկու տեղերում) եւ 8-րդ մասում, 11-րդ հոդվածում (երկու տեղերում), 15-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերում, 16-րդ հոդվածի 2-րդ մասում, 17-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 20-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության սահմանադրական» բառերը փոխարինել «սահմանադրական» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը:
4. Նախագծի 18-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին «բառերը» բառն առաջարկում ենք փոխարինել «բառը» բառով:
5. Նախագծի 20-րդ հոդվածի 2-րդ մասի «կետերով» բառն առաջարկում ենք փոխարինել «մասերով» բառով, իսկ դրանով լրացվող 1.1-ին եւ 1.2-րդ մասերում մասերի համարները տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը:
6. Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք նշել, թե Ակադեմիան ինչ ժամկետում է Բարձրագույն դատական խորհրդին տրամադրում համապատասխան տեղեկությունները:
7. Նախագծի 22-րդ հոդվածում առաջարկում ենք ուժի մեջ մտնելու ժամկետը վերանայել:
8. Նախագիծն առաջարկում ենք լրացնել անցումային դրույթներով, որտեղ նշել, թե երբ է ուժի մեջ մտնելու Նախագծի 17-րդ հոդվածի 7-րդ մասը, եւ ինչ ժամկետում է ընդունվելու դրանով նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)