ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-267-13.02.2018-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 2-4-րդ հոդվածներում, 6-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 8-րդ հոդվածում առաջարկում ենք «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

2. Նախագծի 5-րդ հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել նոր բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

3. Նախագծի 5-րդ հոդվածով լրացվող՝ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Վարչապետը Հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո կարող էմեկշաբաթյա ժամկետում միջնորդությամբ դիմել Հանրապետության նախագահին: Սահմանված ժամկետում միջնորդությամբ չդիմելու դեպքում համապատասխան առաջարկությունը համարվում է մերժված, որի մասին առաջարկություն ներկայացնող մարմինը կամ անձը իրազեկվում է:

Առաջարկում ենք նշել, թե առաջարկություն ներկայացնող մարմինն ինչ ժամկետում է իրազեկվում համապատասխան առաջարկությունը մերժված համարվելու մասին:

4. Նախագծի 5-րդ հոդվածով լրացվող՝ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովը ստեղծվում եւ Հանձնաժողովի աշխատակարգը հաստատվում է վարչապետի որոշմամբ:

Առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում նշել, թե ինչ ժամկետում են ընդունվելու վարչապետի համապատասխան որոշումները՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:

5. Նախագծի 5-րդ հոդվածով լրացվող՝ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «եւ այլն» բառերն առաջարկում ենք փոխարինել «եւ այլ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

6. Առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածում լրացնել նոր մաս, որտեղ կառաջարկվի «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահը» բառերով:

7. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «հաստատում է Հանրապետության նախագահը» բառերն առաջարկում ենք փոխարինել «հաստատում է Հայաստանի Հանրապետության նախագահը» բառերով, քանի որ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասում հենց այդ բառերն են գրված:

8. Նախագծի 13-րդ հոդվածի վերնագրի «Անցումային եւ եզրափակիչ դրույթներ» բառերն առաջարկում ենք փոխարինել «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)