«17» փետրվարի 2017թ.                                                                                                        ԻՎ-ե-19

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1147-13.01.2017-ՄԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 31-րդ հոդվածի 2-րդ մասով «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացվող 41-րդ հոդվածի 7-րդ մասն առաջարկում ենք դիտարկել ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված նորմի տեսանկյունից՝ նկատի ունենալով, որ ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման եւ փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը:

2. Նախագծի 1-ին հոդվածում «հետեւյալ» բառն անհրաժեշտ է փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները: Նույնը վերաբերում է Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» եւ «բ» կետերին եւ 3-րդ մասին, 7-րդ հոդվածի 1-ին մասին, 8-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» եւ «գ» կետերին, 9-րդ հոդվածին, 11-րդ հոդվածի 1-ին մասին, 13-րդ հոդվածի 1-ին մասին, 14-րդ հոդվածի 1-ին մասին, 15-րդ հոդվածին, 20-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին, 21-րդ հոդվածի 1-ին մասին, 22-րդ հոդվածի 2-րդ մասին, 23-րդ հոդվածի 1-ին մասի «ա» եւ «բ» կետերին եւ 2-րդ ու 5-րդ մասերին, 25-րդ հոդվածին, 26-րդ հոդվածի 1-ին մասին, 27-րդ հոդվածին, 28-րդ հոդվածի 2-րդ մասին, 29-րդ հոդվածի 2-րդ մասին, 30-րդ հոդվածին, 33-րդ հոդվածին, 35-րդ հոդվածի 1-ին մասին, 36-րդ հոդվածի 1-ին մասին, 40-րդ հոդվածի 1-ին մասին, 41-րդ հոդվածի 2-րդ մասին, 42-րդ հոդվածին, 43-րդ հոդվածին եւ 46-րդ հոդվածին:

3. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Նույնը վերաբերում է Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետին եւ 4-րդ մասին, 7-րդ հոդվածի 2-րդ մասին, 8-րդ հոդվածի 2-3-րդ մասերին, 11-րդ հոդվածի 3-րդ մասին, 12-րդ հոդվածի 2-րդ մասին, 13-րդ հոդվածի 2-րդ մասին, 14-րդ հոդվածի 3-րդ մասին, 22-րդ հոդվածի 4-րդ մասին եւ 31-րդ հոդվածի 2-րդ մասին:

Նույն նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտ է Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել: Նույնը վերաբերում է Նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասին, 23-րդ հոդվածի 4-րդ եւ 6-րդ մասերին, 26-րդ հոդվածի 2-րդ մասին, 28-րդ հոդվածի 1-ին մասին, 29-րդ հոդվածի 1-ին մասին, 31-րդ հոդվածի 1-ին մասին, 32-րդ հոդվածին, 34-րդ հոդվածի 1-ին մասին, 35-րդ հոդվածի 2-րդ մասին եւ 40-րդ հոդվածի 2-րդ մասին, իսկ 24-րդ հոդվածի 1-ին մասում «հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր՝ 6-րդ կետով» բառերով:

4. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ փաստաբանների պալատի խորհուրդը սահմանում է փաստաբանների կողմից Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անվանումը եւ խորհրդանիշն օգտագործելու կարգը:

Առաջարկում ենք Նախագծի 47-րդ հոդվածում (Անցումային եւ եզրափակիչ դրույթներ) անդրադառնալ այն հարցին, թե Նախագծի՝ ուժի մեջ մտնելուց հետո ինչ ժամկետում է խորհուրդը սահմանելու հիշյալ կարգը: Նույնը վերաբերում է Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասում նշված կարգին ու ժամկետներին, 22-րդ հոդվածի 4-րդ մասով լրացվող՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասում նշված կարգին, 31-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 8-րդ մասում նշված կարգին, 46-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.12-րդ հոդվածում նշված կարգերին եւ ժամաքանակներին: Անհրաժեշտ է նաեւ նկատի ունենալ, որ Նախագծի 32-րդ հոդվածով նախատեսված դրույթի, այն է՝ հանրային պաշտպանի գրասենյակը պետք է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ունենա առնվազն մեկ աշխատանքային գրասենյակ, ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է նախատեսել ավելի ուշ ժամանակահատված, քան Նախագծի 47-րդ հոդվածով նախատեսված «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

6. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «5-րդ մաս» բառերն առաջարկում ենք փոխարինել «7-րդ մաս» բառերով, 11-րդ հոդվածի 2-րդ մասի «3-րդ մասում» բառերը՝ «4-րդ մասում» բառերով, իսկ 3-րդ մասի «5-րդ մաս» բառերը՝ «10-րդ մաս» բառերով: Վերջին դեպքում անհրաժեշտ է փոխել նաեւ համապատասխան մասի համարակալումը: Սույն կետով նախատեսված առաջարկությունների նպատակը փոփոխվող եւ լրացվող հոդվածների մասերի համարակալման հստակեցումն է:

7. Նախագծի 3-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր տարվա ավարտին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը եւ փաստաբանների պալատը իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակում են այն փաստաբանների եւ փաստաբանական կազմակերպությունների ցանկը, որոնք մեկ տարվա ընթացքում առնվազն հինգ քրեական, քաղաքացիական, վարչական կամ սահմանադրական գործերով տրամադրել են անվճար իրավաբանական օգնություն:

Առաջարկում ենք հստակեցնել, թե տարվա ավարտին կոնկրետ որ ժամանակահատվածում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը եւ փաստաբանների պալատը իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակելու նշված ցանկը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:



ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                     Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)