«27» դեկտեմբերի 2014 թ.                                                                                              ԻՎ-ե-208

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-696-25.12.2014-ԱՀ-012/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նշենք, որ իրավաբանական վարչությունը ներկայացրել էր իր եզրակացությունը նշված հայտարարության՝ նախկինում օրենքի նախագծի տեսքով ներկայացված տարբերակի վերաբերյալ, որի շրջանակներում արված առաջարկություններն ընդունվել են հեղինակի կողմից:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

ՀՀ քրեական օրենսգրքով հանցագործությունները ըստ բնույթի եւ հանրության համար վտանգավորության աստիճանի բաժանվում են ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների: Ցեղասպանությունը ՀՀ քրեական օրենսգրքով դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների թվին: «Ծանրագույն հանցագործություն» տերմինն իրավական տերմին չէ եւ ՀՀ քրեական օրենսգրքում չի օգտագործվում: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքով ցեղասպանությունը որակվում է որպես խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն: Ուստի առաջարկում ենք Նախագծի վերնագրում եւ տեքստում «մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն» բառերը փոխարինել «խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություն» բառերով:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՊԵՏ ՝                                                      Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Հ. Սարդարյան