«24» հոկտեմբերի 2014 թ.                                                                                                     ԻՎ-ե-176

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-637-15.10.2014-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի, Իշխան Խաչատրյանի եւ Լեւոն Դոխոլյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 5-րդ հոդվածով լրացվող՝ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող վարձակալությամբ տրամադրված գերեզմանատներում հուղարկավորության կազմակերպման առանձնահատկություններըսահմանումէ ՀՀկառավարությունը:Այսինքն ՝ նախագծի հիշյալ դրույթների համաձայն ՀՀ կառավարությամբ որոշմամբ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար սահմանվելու են վարքագծի կանոններ ՝ պարտականություններ, նշված գերեզմանատներում հուղարկավորութ յուն կազմակերպելու դեպքում, ինչը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետին, որի համաձայն բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները: Հետեւաբար ՝ գերեզմանատներում հուղարկավորություն կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու հետ կապված հարաբերություններն ոչ թե ՀՀ կառավարության որոշման, այլ բացառապես օրենքի կարգավորման առարկան է: Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկությո ւններ չկան:

2. ՀՀ օրենքներին եւ օրենսդրական տեխնիկային համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1) Նախագծի 2-րդ հոդվածով խմբագրվող՝ օրենքի 4-րդ հոդվածի վերնագիրը չի համապատասխանում հոդվածի բովանդակությանը: Այսպես՝ նշված հոդվածի վերնագրից բխում է, որ հոդվածով սահմանվում են պետական լիազոր մարմնիլիազորությունները, մինչդեռ նույն հոդվածի 2-րդ մասով խոսքը գնում է նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների վերաբերյալ:Հետեւաբար՝ առաջարկում ենք նշված 4-րդ հոդվածի վերնագիրը համապատասխանեցնել հոդվածի կարգավորման առարկային՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որոնց համաձայն իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին եւ 41-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները:

Նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում պարզ չէ, թե լիազոր մարմինը գերեզմանատների զբաղեցրած հողերի հատուկ ռեժիմի եւ օգտագործման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ առաջարկություններն ում են ներկայացվում եւ ինչ կարգով:

2) Նախագծի 2-րդ հոդվածով խմբագրվող՝ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով պետական լիազոր մարմնին իրավասություն է վերապահվում վերահսկողությունիրականացնելու հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ: Գտնում ենք, որ նման ձեւակերպումն ընդհանուր է եւ իր մեջ ներառում է օրենսդրության պահանջների խախտումներ ինչպես լիազոր մարմնին օրենքներով վերապահված գործառույթների, այնպես էլ պետական կառավարման այլ մարմինների գործառույթների մասով: Մասնավորապես` կարող են խախտվել օրենսդրությամբ սահմանված սանիտարահամաճարակային, հրդեհային անվտանգության, բնապահպանական եւ այլ ոլորտները կարգավորող օրենսդրության պահանջները, որոնց նկատմամբ վերահսկողության իրականացումն օրենքով վերապահված է այլ պետական կառավարման մարմինների: Այդ առումով նշված կետի դրույթները հստակեցման կարիք ունեն:

3) Նախագծի 4-րդ հոդվածում նշված «ավելացնել» բառն անհրաժեշտ է փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չ կան :

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                 Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան