«27» մայիսի 2014 թ.                                                                                                         ՓՎ-ե-95

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» (փաստաթղթային կոդ` Կ-514-08.05.2014-ՄԻ-010/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-5141 -08.05.2014-ՄԻ-010/0) եւ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-5142 -08.05.2014-ՄԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Օտարերկրացիների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծերի փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է ՀՀ Սահմանադրությանը :

2. «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջէ գտնվում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Լեւոն Դոխոյանի եւ Իշխան Խաչատրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գրեթե նույնաբովանդակ նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-480-28.03.2014-ՄԻ-010/0), որի վերաբերյալ մերվարչության կողմից 26.04.2014թ. ներկայացվել է համապատասխան թիվ ՓՎ-ե-62 եզրակացություն:

3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

4. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

4.1. Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը լրացնել նոր 2-րդ մասով, սակայն վերը նշված օրենքի 30-րդ հոդվածի մասերը համարակալված չեն: Առաջարկում ենք համարակալել 1-ին մասը կամ լրացվող նոր մասի հարակալումը հանել:

ՀՀ ԱԺ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ

ԳԼԽԱՎՈՐՄԱՍՆԱԳԵՏ                                                                                    Ք. ԳԵՈՎՇԱՆՅԱՆ