«13» մայիսի 2014 թ.                                                                                                          ՓՎ-ե-80

ԵԶՐԱԿԱՑՈՒԹ ՅՈՒՆ

«Տոներիեւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-511-06.05.2014-ԳԿ-010/0 )վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Լեւոն Դոխոլյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տոներիեւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետեւ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան,իսկ առաջարկվող լրացումը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային  իրավունքի սկզբունքներին ու նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Հայաստանի Հանրապետության օրենքներինեւօրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

2.1Առաջարկում ենք Նախագծի վերնագրում «Տոներիեւ հիշատակի օրերի մասին» բառերը փոխարինելով «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» բառերով :

2.2Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության 2001 նթվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնել 13.2 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թ. հունիսի 24-ի թիվ ՀՕ-200 օրենքը լրացնելնոր 13.2 հոդվածով» բառերով, համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին:

2.3. Հաշվի առնելով միջազգային փորձը («Երիտասարդության միջազգային օրը») եւ Նախագծին կից ներկայացված իրավական ակտի ընդունման հիմնավորման մասին տեղեկանքը առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածում «Երիտասարդության տոն» բառերը «Երիտասարդության օր » բառերով փոխարինելու հարցը:

2.4. Նախագծի 2-րդհոդվածում նշված «Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանպահից» բառերը առաջարկում ենք փոխարինել «Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասիպահանջին:

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                            Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող Մ. Վասիլյան հեռ.513-273