«06» մայիսի 2014 թ. ՓՎ-ե-70
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Փախստականների եւ ապաստանիմասին»ՀայաստանիՀանրապետությանօրենքում փոփոխություններեւ լրացումներ կատարելու մասին »(փաստաթղայինկոդ` Կ-500-23.04.2010-ՊԻ-010/0 )եւ«Պետականտուրքի մասին»ՀայաստանիՀանրապետությանօրենքումփոփոխություններկատարելու մասին» ( փաստաթղթային կոդ` Կ-5001 -23.04.2014-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
ՀայաստանիՀանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փախստականներիեւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններեւ լրացումներ կատարելու մասինեւ«Պետականտուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետեւ` Նախագծերի փաթեթ)մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք մեր կողմից կատարած փորձաքննության արդյունքները
1.Նախագծի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները չեն հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
2. Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
2.1 «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի(այսուհետեւ` Նախագիծ) 2-րդհոդվածով նախատեսվում է «Փախստականներիեւ ապաստանիմասին » Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետեւ Օրենք) 29-րդհոդվածում 1-ին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ. «Անձիննույնականացման քարտ տրամադրելուց հետո ոստիկանությունը անձը հաստատող վկայականը վերադարձնում է լիազոր մարմնին»:Նշված լրացումը հստակեցման կարիք ունի, քանի որ պարզ չէ,թե29-րդհոդվածիոր մասի 1-իննախադասությունիցհետոպետք է կատարվիվերը նշված լրացումը:
2.2Նախագծի 2-րդհոդվածով առաջարկվում է Օրենքի 29-րդ հոդվածում ներդնել «Փախստականի նույնականացման քարտ» հասկացությունը, ուստի հոդվածների հերթականության տրամաբանական շարունակությունից ելնելով,առաջարկումենք քննարկել Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը նոր 29.1 հոդվածում կատարելու հարցը ,իսկ Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող նոր 30.1 հոդվածի լրացումը կատարել Օրենքի 30-րդ հոդվածում, քանի որ այն արդեն իսկ վերաբերումէ կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթին:
2.3Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվողփոփոխության 11-րդ եւ 12-րդ մասերում խոսք է գնում «ներկայացուցիչների» եւ «օրինականներկայացուցիչների» մասին:Նշվածդրույթներըանհրաժեշտ է համապատասխանեցնել«Իրավականակտերիմասին »ՀՀօրենքի36-րդ հոդվածի 4-րդ մասին, այն է.« Նորմատիվ իրավականակտում միեւնույնհասկացությունըսահմանելիսկամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները `որոշակիհերթականությամբ»:
2.4 Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված Օրենքի 30.2 հոդվածի, 1-ին մասում կետերիհամարակալումըշտկմանկարիք ունի, քանի որխախտվածէկետերիհամարակալումը:
2.5Նախագծի 3-րդ, 7-րդ, 8-րդ հոդվածներում առաջարկում ենք «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել«շարադրել նոր խմբագրությամբ» բառերով, համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդկետիպահանջին, այն է.«Իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով»:
2.6 Նախագծի 3-րդ եւ 4-րդհոդվածներում նշված է, որ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու ժամկետը եւ կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սակայն Նախագծի անցումային դրույթներում բացակայում են նշված որոշուների ըն դ ունման նախատեսվող ժամկետը, ինչը չի համապատասխանում«Իրավականակտերիմասին » ՀայաստանիՀանրապետությանօրենքի 37-րդ հոդվածի 4-րդմասի 2-րդկետի պահանջին:
3. «Պետականտուրքիմասին»ՀայաստանիՀանրապետության օրենքի նախագծի(այսուհետեւ`Նախագիծ )վերաբերյալ
3.1 Նախագծի1-ին հոդվածի 1-ին մասի 1.1 կետումնախատեսվող փոփոխությունըանհրաժեշտ էհստակեցնելեւ համապատասխանեցնել«Իրավականակտերիմասին»ՀայաստանիՀանրապետությանօրենքի36 հոդվածի2-րդմասի պահանջին, այն է. «Իրավականակտի լեզուն պետք էլինիպարզհստակ եւմատչելի »:
3.2 Նախագծի1-ինհոդվածի1.1 եւ 1.2 կետերումնշված « շարադրելհետեւյալխմբագրությամբ»բառերըառաջարկում ենքփոխարինել«շարադրել նոր խմբագրությամբ» բառերով,համապատասխանեցնելով«Իրավականակտերիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 70-րդ հոդվածի2-րդմասի3-րդկետի պահանջին:
ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ`Մ. ՎԱՍԻԼՅԱՆ
հեռ.51 3273
06.05.2014թ.