«08» ապրիլի 2014 թ.                                                                                                           ՓՎ-ե-46

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային  ժողովի կանոնակարգ»  Հայաստանի  Հանրապետության   օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծի ( Փաստաթղթային  կոդ` Պ-477-28.03.2014-ՊԻ-010/0) վերաբերյալ 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժոովի պատգամավորներ` Դավիթ  Հարությունյանի եւ Արտակ Սարգսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով   ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի   Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին>>  Հայաստանի  Հանրապետության   օրենքի  նախագիծը   ( այսուհետեւ`  Նախագիծ  )   մասնագիտական  փորձաքննության  է  ենթարկվել  Հայաստանի  Հանրապետության Ազգային  ժողովի  աշխատակազմի փորձաքննության     վարչությունում:

Ստորեւ   ներկայացնում  ենք   Նախագծի   վերաբերյալ   մեր  կողմից   կատարած  փորձաքննության   արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի  Հանրապետության   օրենքի  47-րդ    հոդվածի   պահանջներին  համապատասխան,  իսկ  Նախագծով առաջարկվող փոփոխությունը համապատասխանում է ՀՀ   Սահմանադրությանը,   միջազգային  իրավունքի   սկզբունքներին  ու  նորմերին , օրենքներին   եւ  օրենսդրական  տեխնիկայի  կանոներին:
Առաջարկում ենք  քննարկել  Նախագծի վերնագրում «փոփոխություն»  բառից հետո  ավելացնել «լրացում>  բառը,  քանի   որ, բացի փոփոխվող «Օրենքներում  փոփոխություններ  կամ   լրացումներ  կատարելու» բառերից   ավելանում  են   նաեւ  օրենքի  գործողությունը  դադարեցնելու բառերը: Համաձայն Իրավական ակտերի մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի   3-րդ  մասի `«իրավական  ակտում  լրացումներ կատարվում  են   դրանում  նոր  բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր ,կետեր,  պարբերություններ,  նախադասություններ,  բառեր  կամ  թվեր  լրացնելու  միջոցով»:    

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ  ԲԱԺՆԻ  ՎԱՐԻՉ`                  Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարող`  Մ.  ՎԱՍԻԼՅԱՆ
 Հեռ.   51  32  73
08. 04. 2014թ.