«24» մարտի 2014 թ. ՓՎ-ե-34
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-456-04.03.2014-ՊԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Թեւան Պողոսյանի, Էլինար Վարդանյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արմեն Ռուստամյանի, Ստեփան Դեմիրճյանի, Էդմոն Մարուքյանի, Գագիկ Ջհանգիրյանի եւ Հեղինե Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավախորհրդատական բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության «Ազգային ժողովի» կանոնակարգ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
2. Նախագծում առկա են մի շարք խմբագրական թերություններ, այսպես.
2.1 Նախագծի 1-ին հոդվածում «9-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասությունով.» բառերը առաջարկում ենք փոխարինել «9-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ» բառերով:
2.2 Որպես լրացում ներկայացված 9.6. մասում «...հեռացնել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը եւ վիրավորանքի կամ վճարել...» հասկացությունը հստակեցման կարիք ունի:
ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
Կատարող` Ա. Քոչարյան, հեռ513248