« 15 » օգոստոսի 2013 թ.                                                                                                      ԻՎ-ե- 254

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նվազագույն ամսականաշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի (փաստաթղթային կոդ`Պ -311-05. 08.2013-ՍՀ -010/0) վերաբերյալ

Հայաստանի ՀանրապետությանԱզգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Ստեփան Մարգարյանի եւ Վահե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նվազագույն ամսականաշխատավարձի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմիցկատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետությանօրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխությունները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին, մասնավորապես՝

ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «Յուրաքանչյուր աշխատող ունի արդարացի եւ օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, ինչպես նաեւ անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք»:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է աշխատանքի վարձատրության հիմնահարցերը կարգավորող մի շարք միջազգային փաստաթղթեր: Դրանք են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որի համաձայն յուրաքանչյուր ոք ունի իր եւ իր ընտանիքի առողջության ու բարեկեցության համար բավարար կենuամակարդակի, այդ թվում` uննդի, հագուuտի, բնակարանի եւ առողջապահության ու uոցիալական անհրաժեշտ ծառայությունների իրավունք, ինչպեu նաեւ ապահովության իրավունք` գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ հանգամանքներում գոյության այլ միջոցներից զրկվելու դեպքում:

2004 թվականի դեկտեմբերի 13-ին Հայաստանը վավերացրել է «Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին», 2005 թվականի հոկտեմբերի 3-ին «Նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգի մասին» ԱՄԿ համապատասխանաբար թիվ 131 եւ 26 կոնվենցիանները, իսկ 2003 թվականի դեկտեմբերի 25-ին` Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիան:

Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի, որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի մարտի 1-ից, 4-րդ հոդվածի (արդարացի վարձատրության իրավունքը) համաձայն, արդարացի վարձատրման իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովեու նպատակով Կողմը պարտավորվում է ճանաչել աշխատողների վարձատրման իրավունքը, որը նրանց եւ նրանց ընտանիքներին կապահովի պատշաճ կենսամակարդակ: Խարտիայի պահանջների բավարարման գնահատման համար նույն խարտիայի համաձայն ստեղծվել է սոցիալական իրավունքների եվրոպական հանձնաժողով, որը որոշում է, թե արդոք խարտիայի կողմ հանդիսացող պետությունը համապատասխանում է խարտիայի դրույթներին: Առ այդ, այս հանձնաժողովը 2006 թվականին հրապարակել է նախադեպային իրավունքի վերլուծական փաստաթուղթը, որում անդրադառնալով «արդարացի վարձատրություն» հասկացությանը ամրագրել է, որ արդար համարվելու համար աշխատավարձը պետք է ամեն դեպքում տվյալ երկրի աղքատության գծից, այսինքն` երկրում միջին աշխատավարձի 50 տոկոսից բարձր լինի: Հանձնաժողովի կողմից ընդունված շեմն է 60 տոկոսը: Ընդ որում, Հանձնաժողովի հաշվարկները հիմնվում են զուտ գումարների վրա, այսինքն` չհաշված հարկերն ու սոցիալական ապահովության վճարները: Սոցիալական տրանսֆերտները (օրինակ` սոցիալական ապահովության նպաստները) հաշվի են առնվում այն դեպքում, երբ դրանք ուղղակիորեն կապված են աշխատավարձի հետ: Այնուամենայնիվ, եթե զուտ աշխատավարձը ցածր է երկրում միջին աշխատավարձի կեսից, ապա այն համարվում է անարդար, եւ հետեւաբար, տվյալ պետությունում իրադրությունը գնահատվում է որպես խարտիային չհամապատասխանող:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                  Կ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ՝

Լ.Աբովյան, հեռ. 513-485

Ք.Մանուկյան, հեռ. 513-425