« 17 » հունիսի 2013 թ.                                                                                                     ԻՎ-ե-2 30

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-280-10.06.2013-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2.Նախագծի վերաբերյալ առկա են հետեւյալ նկատառումները.

2.1.Նախագծի 1-ին հոդվածում նախատեսվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «եւ գանձվում» բառերը: Առաջարկում ենք «4-րդ մասից» բառերը փոխարինել «4-րդ կետից» բառերով, քանի որ նշված հոդվածը բաժանված չէ«մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածում նախատեսվող փոփոխության հետ մեկտեղ, առաջարկում ենք քննարկել նույնաբովանդակ փոփոխություն կատարելու հարցը նաեւ Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետում, որտեղ նույնպես խոսվում է ապրանքների ներմուծման պահին մաքսային մարմինների կողմիցգանձված ԱԱՀ-ի գումարների մասին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                      Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարող՝   Ա.Սարգսյան հեռ. 513-659