«04» ապրիլի 2013 թ.                                                                                                      ԻՎ-ե-202

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում եւփոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-234-03.04.2013-ՊԻ-010/0 ) եւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»(փաստաթղթային կոդ` Պ-2341 -03.04.2013-ՊԻ-010/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում եւփոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. «Հայաստանի Հանրապետությանքաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

2.1. Օրենքներին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով»:

Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետին:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                             Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ս. Համբարձումյան հեռ. 513- 650

Ռ. Կազումյան