«11» փետրվար 2013 թ.                                                                                                      ԻՎ-ե-178

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-091-28.09.2012,07.02.2013-ՊԻ -010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Էլինար ՎարդանյանիեւՎահան Բաբայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի լրամշակված տարբերակի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող լրացումը համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներինեւնորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Չնայած Նախագծի վերաբերյալ դիտողություններ չկան, այնուամենայնիվ, առաջարկում ենք քննարկել «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետից «այդ մարմինների գործունեությունը կարգավորող oրենքներով այլ բան է նախատեuված, կամ» բառերը հանելու հարցը, որը, մեր կարծիքով, խոչընդոտում է փաստաբանների՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, անհատ ձեռնարկատերերին եւիրավաբանական անձանց՝իրավաբանական oգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաuտաթղթեր (տեղեկություններ) uտանալու իրավունքի իրականացմանը ՀՀ օրենքներում որպես տեղեկատվություն ստանալու սուբյեկտ նշված չլինելու պատճառով:Այդ դեպքում փաստաբաններին կտրամադրվեն անհրաժեշտ փաuտաթղթերը (տեղեկությունները), բացառությամբ oրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկությունների:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                                                Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող՝ Հ.Սարդարյան հեռ.513-360