«24» դեկտեմբերի 2012 թ.                                                                                          ԻՎ-ե-157

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-186- 21.12.2012-ԳԿ-010/0)եւ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություն եւ լրացումկատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1861 - 21.12.2012-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»եւ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություն եւ լրացումկատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետությանօրենքի (այսուհետ` Օրենք) նախագծի (այսուհետ` Նախագիծ ) 1-ին հոդվածով առաջարկվել է Օրենքի 21-րդ հոդվածի երկրորդ պարբերությունից հետո լրացնել նոր՝ երրորդ եւ չորրորդ պարբերություններ, ինչպես նաեւերրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ (տես՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը): Այդ կապակցությամբ անհրաժեշտ է հստակեցնել առաջարկությունը:

2.1 Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետի «Հանրապետության կառավարությունը» բառերը անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով:

3. Առաջարկում ենք քննարկել«Տեղական հանրաքվեիմասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություն եւ լրացումկատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք)նախագծի «հարցերով» բառը «հարցերը» բառով փոխարինելու հարցը, այդ կերպ այն համահունչ դարձնելով Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                  Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ս. Համբարձումյան հեռ.513-650