«18» դեկտեմբերի 2012 թ.                                                                                                         ԻՎ-ե-151

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-177-13.12.2012-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Մհեր Շահգելդյանի եւ Հեղինե Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումը համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Առաջարկում ենք համապատասխան փոփոխություններ կատարել Նախագծի 26-րդ հոդվածի 7.1-րդ, 7.2-րդ կետերում եւ 97-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությունում եւ նույն հոդվածի 5.2-րդ կետում, նկատի ունենալով, որ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 1.1-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

3. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետից «սույն հոդվածի 1.1-րդ կետով նախատեսված կարգով» բառերը հանելուց բացի, առաջարկվել է նաեւ նշված կետը լրացնելնոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ`

«Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կողմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջեւ փոխհամաձայնությամբ բաշխվում է այնպես, որ յուրաքանչյուր խմբակցության համար առնվազն ապահովվի մեկ հանձնաժողովի նախագահի եւ մեկ տեղակալի պաշտոն»:

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 1.1.-րդ կետով սահմանված բանաձեւի համաձայն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը խմբակցությունների միջեւ բաշխվում էըստ պրոֆեսոր Վիկտոր դ՝Օնտի (D'Hondt) մեթոդի, ինչն արտահայտում է Ազգային ժողովում ընտրությունների արդյունքներով ձեւավորված եւ մանդատներ ստացած քաղաքական ուժերի հարաբերակցությունը, որը լայնորեն կիրառվումէ նաեւ մի շարք երկրներում` Ավստրիա, Բելգիա, Խորվատիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Իսլանդիա, Իսրայել, Իտալիա, Ճապոնիա,

Մակեդոնիա, Հոլանդիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Շոտլանդիա, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Արգենտինա,Չիլի, Կոլումբիա եւ այլն, ինչպես նաեւ Եվրոպայի Խորհրդի տարբեր մարմիններում քաղաքական ուժերիներկայացվածությունը որոշելիս:

4. Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները.

4.1. Նախագծի վերնագրի«ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառն անհրաժեշտ է փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով՝ նկատի ունենալով, որ Նախագծով առաջարկվել է ընդամենը մեկ լրացում:

4.2. Նախագծի 1-ին հոդվածի «Ազգային Ժողովի «կանոնակարգ օրենքի 26-րդ հոդվածի 1.1. կետը ուժը կորցրած ճանաչել:» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի, ՀՕ-308 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 1.1-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասին, ըստ որի` «Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը, իսկ «այսուհետ՝ Օրենք» բառերը լրացնելը կապված է Նախագծի այլ հոդվածում «Օրենք» բառը օգտագործելու հետ:

4.3. Նախագծի 2-րդհոդվածի «26 հոդվածի 1 կետից» բառերը առաջարկում ենք փոխարինել «26-րդ հոդվածի 1-ին կետից» բառերով:

4.4. Օրենքի հոդվածների կետերի հերթականությանը համահունչ դարձնելու նպատակով առաջարկում ենք Նախագիծը շարադրել այն տրմաբանությամբ, որ սկզբից լուծվի Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետից 1.1-րդ կետով նախատեսված կարգը հանելու, այնուհետեւ նույն հոդվածի 1.1-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու հարցը:

4.5. Նախագծի 3-րդ հոդվածի «Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հաջորդ (6-րդ) գումարման Ազգային Ժողովի առաջին նիստի օրվանից:» բառերն առաջարկում ենք փոխարինել «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից:» բառերով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                     Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Հ. Սարդարյան հեռ. 513-360