«30» նոյեմբերի 2012 թ.                                                                                                        ԻՎ-ե-137

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-167-28.11.2012-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող լրացումները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Նախագծով առաջարկվել է ներդնել որոշակի ապրանքների՝ ջրի (ներառյալ հանքային եւ գազավորված), գարեջրի, հյութերի եւ կոկտեյլների դրոշմապիտակներով հաշվառման համակարգ, որը ենթադրում է տվյալ ապրանքների հաշվառման նկատմամբ կիրառվող հարկային վարչարարության արդյունավետության բարձրացում: Մեր կարծիքով, այդ համակարգի ներդրումը կմեծացնի համապատասխան ապրանքներ արտադրողների ծախսերը: Ուստի, առաջարկում ենք նման վարչարարություն կիրառել նաեւ մյուս ապրանքների հաշվառման համար՝ նկատի ունենալով արդյունավետությունը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                 Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ա. Սարգսյան հեռ. 513-659