«05» հոկտեմբերի 2012 թ. ԻՎ-ե-90
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« Հայաստանի Հանրապետությանքրեական դատավարությանօրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-101-02.10.2012-ՊԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Արթուր Գեւորգյանի եւ Հայկ Բաբուխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետությանքրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող լրացումը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «Դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասը» վերտառությամբ 371-րդ հոդվածում առաջարկվող լրացումը չնայած ներդաշնակություն կմտցնի ՀՀ քրեական դատավարության եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերի միջեւ, որի անհրաժեշտությունը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսդրության խնդիրներից, արդարացի քննության, անմեղության կանխավարկածի, մրցակցության եւ ապացույցներ ի գնահատման սկզբունքներից, այնուամենայնիվ ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-084-14.09.2012-ՊԻ-010/0 ) «Դատավճռի նկարագրական մասը» վերտառությամբ 385-րդ եւ «Դատավճռի պատճառաբանական մասը» վերտառությամբ 386-րդ հոդվածները հստակ չեն կարգավորում խնդրո առարկան, քանի որ Նախագծի 386-րդ հոդվածի 3-րդ կետի «դատարանի հետեւությունները եւ դրանց իրավական հիմնավորումները», մեր կարծիքով, «այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկներ» չեն կարող հանդիսանալ:
Նախագծի վերաբերյալառաջարկություններ չկան:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարողներ` Հ. Սարդարյան, հեռ. 513-360
Լ. Աբովյան, հեռ. 513-485