«03»հոկտեմբերի 2012 թ.                                                                                        ԻՎ-ե-84

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին» (փաստաթղթային կոդ` Պ-092-28.09.2012-ՍԱ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-0921 -28.09.2012-ՍԱ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթըներկայացվել է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան :

2. Նախագծերի փաթեթը չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ կետի առաջին պարբերության բ) ենթակետին, համաձայն որի պատգամավորի առաջադրած օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կից ներկայացվում է տեղեկանք` oրենքի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մաuին:

3. «Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

3.1. Առաջարկում ենք քննարկել Նախագծի վերնագիրը «Միջին կենսաթոշակների չափի եւ սահմանման կարգի մասին» վերտառությամբ շարադրելու հարցը, նկատի ունենալով, որ Նախագծի տեքստում խոսքը է գնումմի կողմից միջին կենսաթոշակի «սահմանման» մասին, իսկ մյուս կողմից` ոչ միայն կենսաթոշակի սահմանման կարգի, այլեւ դրա չափերի մասին:

3.2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության համաձայն «Եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաuտ կամ այնպիuի հաuկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց uահմանումները: Այդ կապակցությամբ առաջարկում ենք, տարատեսակ մեկնաբանություններից զերծ մնալու համար, Նախագծում սահմանել «միջին աշխատավարձ» եւ «միջին կենսաթոշակ» հասկացություները:

4. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից «Հայաստանի Հանրապետության «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալ նկատառումները.

4.1. Նախագծի ամենավերեւի աջ անկյունում անհրաժեշտ է ամրագրել «ՆԱԽԱԳԻԾ» բառը, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասին, համաձայն որի «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:

4.2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերով` նկատի ունենալով, որ նախ` իրավական ակտի վերնագիրը պետք է համապատաuխանի իրավական ակտի բովանդակությանը (տես` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը) եւ երկրորդ` Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է կատարել միայն լրացում:

4.3. Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի  Հանրապետության  «Պետական կենսաթոշակների մասին» օրենքը /ՀՕ-243, 30.12.2010թ./» բառերը անհրաժեշտ է փոխարինել   «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի  Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243 օրենքը» բառերով, նկատի ունենալով, նաեւ որ`

ա) օրենքը ընդունվել է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին,

բ) «Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը:» (տես` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասը):

4.4. Առաջարկում ենք Նախագիծը լրացնել 2-րդ հոդվածով` ամրագրելով ուժի մեջ մտնելու ժամկետը:

5. Նախագծերի փաթեթում ներառված երկու նախագծերի միջեւ, մ եր կարծիքով, առկա է հակասություն: Այսպես, «Հայաստանի Հանրապետության «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում խոսվում է « … կենսաթոշակների վերջնական մեծության» մասին, իսկ «Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում«միջին կենսաթոշակների» մասին:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                            Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ս.Համբարձումյան, հեռ. 513-650

Հ.Սարդարյան, հեռ. 513-360