«15» հոկտեմբերի 2012 թ.                                                                                                       ԻՎ-ե-99

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի» նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-084-14.09.2012-ՊԻ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի» նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան :

2. Տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասը խմբագրել եւ համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածին, նկատի ունենալով, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ:

3. Առաջարկում ենք քննարկել Նախագծի բազմաթիվ հոդվածներում ամրագրված « վերդիկտ » բառ ը հայերեն ծագում ունեցող բառով փոխարինելու հարցը ` նկատի ունենալով « Իրավական ակտերի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ի մաս ի պահանջ ը, համաձայն որի . « Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը շարադրվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով` գրական հայերենով»:

4. Նախագծի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի «ստուգում է» եւ «ստուգման համար» բառերը անհրաժեշտ է փոխարինել «հսկողություն է իրականացնում», « ու սու մնասիրելու համար» բառերով, իսկ 1-ին մասի 2-րդ կետի երկրորդ «ստուգում է» բառը` «ուսումնա սիրում է» բառով, նկատի ունենալով, որ «ստուգում» բառն իր մեջ առավելապես ներառում է վարչարարական գործառույթ (ընթացակարգ), որը ներհատուկ չէ եւ չի կարող ընդգրկվել դատախազական հսկողության մեջ:

5.Նախագծի 32-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետ ը երկրորդ «ոչ իրավաչափ» բառերից հետո լրացնել «արգելանքի տակ» բառերը:

6. Նախագծի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետից անհրաժեշտ է հանել «բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով» բառերը, նկատի ունենալով, որ գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելը կամ վարույթը մեկ այլ մարմնի կողմից շարունակելը դիտվում է օրենքի պահանջ եւ ոչ թե ինչ-որ նպատակներին հասնելուն միտված գործողություն:

7. Նկատի ունենալով դատախազի դերը քրեական քաղաքականության ձեւավորման հարցում, ինչպես նաեւ միասնական պատժողական պրակտիկան ապահովելու նպատակով, նպատակահարմար ենք գտնում Նախագծի 33-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր 5.1-րդ կետով` «միջնորդություն է ներկայացնում ամբաստանյալի նկատմամբ նշանակվող պատժի տեսակի եւ պատժաչափի մասով:»:

8 . Մեր կարծիքով Նախագծի 34-րդ հոդվածի 11-րդ կետը խմբագրման կարիք ունի, քանի որ քննիչը ոչ թե միջնորդությամբ է դիմում դատախազին , այլ որոշում է կայացնում անձին որպես մեղադրյալ ներգրավելու , քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու , քրեական հետապնդումը վերսկսելու , քրեական հետապնդում չհարուցելու , քրեական հետապնդումը դադարեցնելու մասին , որը հաստատվում է դատախազի կողմից:

9. Նկատի ունենալով, որ Նախագծի 38-րդ հոդվածը վերաբերում է մեղադրյալի օրինական ներկայացուցչին, առաջարկում ենք քննարկել Նախագծի 37-րդ հոդվածի 6-րդ մասը` « Անչափահաս կամ անգործունակ մեղադրյալի իրավունքները uույն օրենսգրքով սահմանված կարգով նրա փոխարեն իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը, բացառությամբ նրա անձից անբաժանելի իրավունքների:» Նախագծի 38-րդ հոդված տեղափոխել ու հարցը, եւ նրանում սպառիչ թվարկել անչափահաս կամ անգործունակ մեղադրյալի օրինական ներկայացուցչի իրավունքները:

10 . Նախագծի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի «դատախազը» բառից հետո առաջարկում ենք լրացնել «քննիչը» բառը, քանի որ մինչդատական քննության ընթացքում քրեական վարույթն ամբողջությամբ իրականացվում է քննիչի կողմից :

11. Նախագծի 94-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ՝ «Այս դեպքում կալանքի ժամկետի սկիզբը սկսվում է նրան ՀՀ քրեական վարույթն իրակացնող մարմնին հանձնելու պահից:»:

12. Նկատի ունենալով, որ ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի համաձայն դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան, իսկ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելն ընգրկում է քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը, եւ հաշվի առնելով նաեւ Նախագծի 156-րդ հոդվածի վերնագիրը, առաջարկում ենք 156-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Մասնավոր գույքային շահերի պաշտպանության համար գույքային հայցը հարուցում եւ պաշտպանում է տուժողը, իսկ պետական գույքային շահերի պաշտպանության համար` դատախազը:».

13. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 187-րդ հոդված ի 10-րդ մասի վերջին պարբերությունը նոր խմբագրությամբ ` «Հատուկ քննչական ծառայությանը ենթակա գործը չի կարող հանձնարարվել նախաքննական այլ մարմնի : » շարադրել ու հարցը:

14. Նախագծի 227-րդ հոդված ի 5-րդ եւ 6-րդ մասերի դրույթները` կապված վարույթին ընթերակայի մասնակցության հետ, ըստ էության անվստահություն է պարունակում պետական պաշտոնատար անձ հանդիսացող քննիչի հանդեպ: Ընդհանուր առմամբ, ընթերակաների մասնակցության անհնարինությունը հիմնավորելու պարտականությունը քննիչի վրա դնելը, մեր կարծիքով, կարող է հանգեցնել տարբեր չարաշահումների եւ կեղծիքների: Այդ կապակցությամբ առաջարկում ենք վերախմբագրել Նախագծի 227-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերը եւհստակ սահմանել այն գործողությունների ցանկը, որոնց համար ընթերակաների մասնակցությունը կամ դրա անհնարինության դեպքում տեսաձայնագրումը պարտադիր է: Բացի այդ, հաշվի առնելով թե ՛ ընթերակաների մասնակցության ապահովման եւ թե ՛ տեսաձայնագրության հետ կապված դժվարություններ ը , հնարավորություն ընձեռել քննիչին, արձանագրելով դրանց անհնարինությունը, իր հայեցողությամբ որոշել դրանց անհրաժեշտությունը: Մեր կարծիքով անհրաժեշտ է վերացնել ընթերակայի ինստիտուտ ը (տես` Նախագծի հոդված 57-ը) եւ դրա փոխարեն լրացնել քննչական գործողությունների ընթացքը տեսաձայնագրման կամ լուսանկարահանման եղանակով ֆիքսելու օրենսդրական պահանջ` հիմք ընդունելով եվրոպական փորձը:

15. Նախագծի 284-րդ հոդվածի 8-րդ մաս ը լրա ցնել նոր պարբերությ ամբ հետեւյալ բովանդակությամբ` «Գաղտնի քննչական գործողությունը կարող է դադարեցվել նաեւ հսկող դատախազի հանձնարարությամբ:»:

16. Դատախազը` որպես նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող, ինչպես նաեւ առանձին քննչական գործողություններ իրականացնելու իրավունքով օժտված սուբյեկտ իրավունք պետք է ունենա նաեւ անմիջապես դիմել դատարան խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ, ինչը Նախագծի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չէ, այդ իրավունքը տրված է միայն քննիչին: Այդ առումով առաջարկում ենք Նախագծի 314-րդ հոդվածի 1-ին «քննիչի», 2-րդ մասի «Քննիչի» եւ 2-րդ մասի 2-րդ կետի «քննիչի» բառերից հետո լրացնել «կամ դատախազի» բառերը:

17. Առաջարկում ենք Նախագծի 320-րդ հոդվածի 1-ին մաս ի «քննիչի», « Ք ննիչ ի » եւ 2-րդ կետի «քննիչի» բառերից հետո լրացնել « կամ դատախազի» բառերը:

18. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 376-րդ հոդվածը հետեւյալ բովանդակությամբ նոր մասով` «4. Դատարանի լրացուցիչ որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարանին:» լրացնելու հարցը:

19. Նախագծի 386-րդ հոդվածի 3-րդ կետը «հետեւությունները» բառից հետո անհրաժեշտ է լրացնել « այu կամ այն ապացույցները մերժելու փաuտարկները » բառերով, որի անհրաժեշտությունը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսդրության խնդիրներից, արդարացի քննության, անմեղության կանխավարկածի, մրցակցության եւ ապացույցները գնահատման սկզբունքներից:

Առաջարկվող լրացումը ներդաշնակություն կմտցնի ՀՀ քրեական դատավարության եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերի միջեւ, նկատի ունենալով, որ նման դրույթ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասում: Ի դեպ գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածում նման լրացում կատարելու առաջարկությամբ են հանդես եկել Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ :

20. Առաջարկում ենք Նախագծի 492-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բավանդակությամբ նոր մասով` «4. Քրեական վարույթը սկսելու կամ նյութերն ըստ ենթակայության ուղարկելու մասին որոշումները կարող են բողոքարկվել սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:»:

21. Նախագծի 501-րդ հոդվածի 4-րդ մասը առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ` «Ամեն դեպքում, դատարանը համաձայնության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել տվյալ հանցագործության համար նախատեսված նվազագույն պատժից:»:

22. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 502-րդ հոդվածի 2-րդ մասը ամբողջությամբ հանելու հարցը, քանի որ այս դեպքում դատարանը կարծես թե հանդես է գալիս մեղադրանքի կողմում` որպես քրեական հետապնդման մարմին: Առաջարկը ընդունելու դեպքում անհրաժեշտ է վերնագրի «որոշումները» բառը փոխարինել «որոշում» բառով:

23.Չնայած Նախագծի բաժինները եւ հոդվածները համապատասխանում են հերթական համարներին, այնուամենայնիվ Նախագծում բացակայում է 63-րդ գլուխը:

24. Նախագծում կան օրենսդրական տեխնիկայի կանոնների համապատասխանության հետ կապված խնդիրներ, մասնավորապես, Նախագծի՝

ա) 339-րդ հոդվածի առաջին մասում «499-500-րդ հոդվածի» բառերը ամրագրելը,

բ) 345-րդ հոդվածի 4-րդ մասով Օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-2-րդ կետերին կատարվածհղումը,

գ) 374-րդ հոդվածի մասերի համարակալումը,

դ) 380-րդ, 458-րդ, 471-րդ, 487-րդ եւ այլ հոդվածների «առաջին մասի», «երկրորդ մասով», «առաջին, երկրորդ եւ երրորդ մասերով» բառերը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտումով ամրագրելը,

ե) 392-րդ հոդվածի 3-րդ մասի «սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ» բառերը ամրագրելը եւ այլն:

25. Նախագծում առկա օրենսդրական տեխնիկայի կանոնների, ինչպես նաեւ այլ խախտումներն ու խմբագրական բնույթի թերությունները կներկայացվեն աշխատանքային քննարկումների ընթացքում:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                           Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Հ.Սարդարյան հեռ. 513-360
Ք.Գեովշանյան հեռ. 513-636
Ա. Սարգսյան հեռ. 513-659