«10»սեպտեմբերի 2012 թ.                                                                                                     ԻՎ-ե-62

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-073-04.09.2012-ԳԿ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Իշխան Խաչատրյանի կողմից օրենսդրականնախաձեռնության կարգով ներկայացված «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Ն ախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալ նկատառումները.

2.1. Ն ախագծի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում հայերեն փոքրատառերով գրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»:

2.2. Նախագծի վերնագրի «Թատրոնի եւթատերական գործունեության մասին» բառերն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով:»:

2.3. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի` «...Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են «մաuեր» կոչվող միայն ամարակալված պարբերությունների: Հոդվածների մաuերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

Հոդվածները, մաuերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով:

Հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով:

Հոդվածների եւ մաuերի համարները տեքuտից բաժանվում են միջակետով, իuկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 8-րդ եւ այլ հոդվածներում:

3. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 12-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու հարցը` նկատի ունենալով, որ թատերարվեստի բնագավառում համայնքի ղեկավարին տրվել է ընդամենը մեկ իրավասություն:

Նախագծի վերաբերյալ կան նաեւ այլ առաջարկություններ, որոնք համապատասխան մասնագետների հետ կարող ենք քննարկել աշխատանքային կարգով:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                        Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ս.Համբարձումյան, հեռ. 513-650

Ք. Գեովշանյան, հեռ. 513-650

Հ. Սարդարյան, հեռ. 513-650