«05»սեպտեմբերի 2012 թ. ԻՎ-ե-4 7
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության (փաստաթղթային կոդ` Կ-050-23.08.2012-ՊԻ-010/0) օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2012 թվականի փետրվարի 24-ին (Կ-1346-24.02.2012-ՊԻ-010/0) փաստաթղթային կոդով պաշտոնական շրջանառության մեջ դրված եւ Նախագծի վերաբերյալ 2012 թվականի փետրվարի 28-ին (ԻՎ-ե-33 ) մեր կողմից տրված եզրակացությունը, նկատի ունենալով, որ շրջանառության մեջ դրված նոր նախագծով որեւէ փոփոխություն կամ լրացում չի կատարվել:
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
Նախագիծը մասնավորապես չի հակասում Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական Կոնվենցիայի, ինչպես նաեւ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին Միջազգային Դաշնագրի դրույթներին:
2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ օրենսդրական տեխնիկայի կանոնների համապաստախանության տեսանկյունից.
2.1. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետում «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԺ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կատարողներ` Ք.Գեովշանյան, հեռ.513-636
Լ.Աբովյան, հեռ. 513-485
Ք.Պետրոսյան, հեռ.513-489